MENU
ՀՀ նախագահը խորին ցաւակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհւածների հարազատներին եւ մերձաւորներին մաղթելով տոկունութիւն եւ համբերութիւն, իսկ վիրաւորներին եւ տուժածներին՝ շուտափոյթ ապաքինում:
Մայիսի 1-ին Ասորի նեստորականների առաջնորդ Տ. Մար Նեսայ եպիկոսպոսը պաշտօնական անդրանիկ այցով ժամանեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:
Պարսկալեզու դպրոցի հիմնադրման եւ դրանց զարգացնելու անհրաժեշտութիւն է նկատւում արտերկրում: Այս մասին «Խանէ Մելաթ»-ի հետ զրոյցում նշել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:
Զէնքի արտահանմամբ զբաղւող ռուսական պետական կազմակերպութեան մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը յայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցութիւններ են անցկացւում թուրք-ռուսական համատեղ զէնք արտադրելու նախագծի շուրջ:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին պատկան բոլոր մարմիններին յանձնարարել է օգտագործել հնարաւոր բոլոր միջոցները՝ որոնողա-փրկարարական աշխատանքների արդիւնաորման եւ հանքավայրում արգելափակւած հանքափորների փրկութեան համար:
Տարիներ առաջ Հայաստանն ու Արարատ լեռը տեսնելը երազանք էր նաեւ իրանահայ Քարմէն Ղուրչեանի համար: Հայուհի, ով 2015 թւականի օգոստոսի 21-ին մի խումբ հայ լեռնագնացների հետ յաղթահարեց Արարատ լեռան գագաթը: Անթաքոյց հպարտանալ կարելի է արտաքնապէս համեստ, կենսուրախ, վճռական ու մեծ աւիւնի տէր այս հայուհու կերպարով, ով բազում փորձութիւններ եւ դժւարութիւններ է յաղթահարել:
Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Սելտա»-ի դարպասը գրաւելու դէպքում կը դառնայ «մանկունեացիներ»-ի առաջին ֆուտբոլիստը, որը եւրոգաւաթներում գոլի հեղինակ է դառնում 5-րդ արտագնայ խաղում անընդմէջ:
Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում կը կառուցւի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Հելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թւականին բաժնետէր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցութեան ղեկավար Մարին Լը Պէնը կարծիք է յայտնել երեկոյեան հեռուստաբանավէճի ընթացքում, որ եթէ ինքը չյաղթի երկրի նախագահական ընտրութիւններում, ապա Ֆրանսիան կը վերահսկւի Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի կողմից: