MENU
Իրանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ մեր պատկերացումները մենք յայտարարել ենք եւ դրանում որեւէ փոփոխութիւն անելու անհրաժեշտութիւն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ կառավարութիւնում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեանը, որ իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան։
Իրանը ոչ միայն կը յաղթահարի ԱՄՆ պատժամիջոցները, այլ, նաեւ կառաջադիմի ու կը զարգանայ: Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականի հետ զրոյցում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Ժողովրդի այն մտայնութիւնը, թէ երկիրը ստեղծւած վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պէտք, գնալով խորանում է, ինչը, բնաւ, չի նպաստում հասարակութեան քաղաքական մշակոյթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը:
Կարօ Փայլանի կարծիքով՝ Վանի օդանաւակայանը կարող է դառնալ ամենամեծը, եթէ Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգէյ Շոյգուն եւ Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը քննարկել են յետագայ աշխատանքը Իդլիբում ստեղծւած ապառազմականացւած գօտում եւ Սիրիայում տիրող իրավիճակը:
Ամերիկեան «Axiom Space» ընկերութիւնը յայտարարել է, որ 55 մլն. դոլարի դիմաց պատրաստ է ցանկացողների համար 10-օրեայ տուր կազմակերպել դէպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):
Եթէ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովում կոնսենսուս չլինի, մենք կը շարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղութեամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացւում են կոնսենսուսով: Այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը` խօսելով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին:
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատմել է, որ Ռուսաստանը հիանալի առեւտրային եւ քաղաքական գործընկեր է: