Հա

Այլ

Items filtered by date: Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10.15-ի սահմաններում, Երեւանի Թումանեան փողոցում գտնւող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերէնով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետեւ սկսել էլեկտրաշոկը կիրառել: 

Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, ի թիւս այլ հարցերի, անդրադարձաւ նաեւ պետական կառավարման համակարգի օպտիմալացման հարցերին եւ նշեց. «Ուզում եմ բոլորի ուշադրութիւնը հրաւիրել մի բանի վրայ` նախընտրական քարոզչութեան ընթացքում յայտարարել եմ, որ պէտք է նախարարութիւնների թիւը կրճատւի, եւ, ըստ էութեան, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար»:

Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 14:30

Դաշնակցութիւնը մնում է քաղաքական բեմի վրայ

Ցանկացած առողջ քաղաքական կազմակերպութեան մէջ, ինչ զարգացումներ էլ, որ լինեն երկրում եւ կուսակցութեան գործունէութեան շուրջը, միշտ էլ կը լինեն ու պէտք է լինեն տարբեր կարծիքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Դաշնակցութեան ներսում տարակարծութիւնների եւ ղեկավար մարմնում փոփոխութեան անհրաժեշտութեան մասին խօսակցութիւններին: 

Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 14:20

«Համազգային». 90-ամեակից դէպի 100-ամեակ

2018 տարուան փակումին հետ, պիտի փակուի նաեւ «Համազգային»-ի հիմնադրութեան 90-րդ տարեդարձի յիշատակումը եւ այս միութեան դրօշին տակ գործողները՝ կամաւոր թէ արհեստավարժ, իրենց աչքերը պիտի սեւեռեն դէպի 100-ամեակ ու անկէ անդին։

Published in Սփիւռք
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 14:00

24 դեկտեմբերի 2018

Published in PDF
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 13:10

Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի

Ամանորի եւ Սուրբծննդեան տօների նախօրէին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կը վերաբացւի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից:

Published in Նոր Ջուղա

ԱՄՆ-ի` Սիրիայում անօրինական ներկայութեան հարցը հեշտ չի լինի լուծել:

Published in Միջազգային
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 12:30

Անդրադարձ. Երկու խեղաթիւրում

Ազրպէյճանական «Թրենտ» լրատու գործակալութիւնը հաղորդած էր, թէ Եւրոպական խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով ենթայանձնախումբի նախագահ Աննա Ֆոթիկան (Լեհաստան) Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան բարձրագոյն յանձնակատար Ֆետերիքա Մոկերինիին յղած է դիմում մը` նշելով, որ եւրոպական երկիրներու քաղաքացիները սկսած են աւելի յաճախ այցելել Արցախ, եւ այդ պատճառով ալ անոնք կը յայտնուին Ազրպէյճանի «անբաղձալի անձերու» ցուցակին վրայ:

Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզէլլին տարւայ լաւագոյն ֆուտբոլիստն է:

Published in Մարզական

Իսլամական յեղափոխութեան 40-ամեակի մեծարման ժողովրդային նախաձեռնութեան մտայղացմամբ եւ կրօնական փոքրամասնութիւնների մի խումբ ներկայացուցիչների մասնակցութեամբ Թեհրանի քաղաքապետարանի հասարակական ու մշակութային տեղակալութեան «Իւան Շամս» դահլիճում կայացաւ «Իսլամական յեղափոխութիւն եւ միաստւածային կրօնների հետեւորդների չորս տասնամեակ միասնականութիւնն ու սրտակցութիւնը» թեմայով «Յեղափոխութեան շաբաթ օրերը» խորագրով քննարկումների շարանից 36-րդ նիստը, որի ընթացքում ելոյթ ունեցան քրիստոնեայ, հրեայ եւ զրադաշտական համայնքների հոգեւորականներն ու ներկայացուցիչները:

Published in Թեհրան
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։