Հա

Այլ

Items filtered by date: Շաբաթ, 10 Փետրւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին: 

%PM, %10 %479 %2018 %14:%Փտր

10 փետրւարի 2018

Published in PDF

Իրանի պետականութան հազարաւոր տարիների պատմութեան մէջ, կան յիշատակութեան արժանի թւականներ, որոնք Իրանի ժողովրդի պատմութեան մէջ վճռորոշ դեր են ունեցել եւ եղել են անկիւնադարձային։

Իրանի Իսլամական Հանրապետութեան արդի պատմութիւնը վկայում է, որ պատմական յիշատակելի ու անմոռաց թւականներից է 22 Բահմանը, մի թւական, որ ոչ միայն Իրանի արդի պատմութեան մէջ եղաւ ճակատագրական, այլեւ տարածաշրջանային ու համաշխարհային պատմութեան ընթացքի վրայ իր անջնջելի դրոշմն է դրել։

Published in Թեհրան

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։ Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին։

Published in Նոր Ջուղա

Արցախի հիմնահարցի լուծմանը պէտք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ կայացած ճեպազրոյցում ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ պէտք է շարունակել հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: 

Հենրիխ Մխիթարեանը, որը վերջերս տեղափոխւել է Լոնդոնի «Արսենալ», պատմել է, որ նոր փուլ է սկսում իր կեանքում:

Published in Մարզական

Հինգշաբթի 8 փետրւարի Սրբոց Վարդանանաց տօնը համընկնելով Սրադարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ այդ իսկ առիթով եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, սպասարկութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի:

Published in Թեհրան

Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

Published in Ատրպատական

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը հաւաստիացնում է, որ ռէյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի տարաձայնութիւնները երկու կուսակցութիւնների յարաբերութիւնների վատացման չեն յանգեցնի: 

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներու հերթական ժողովը տեղի ունեցաւ 7 փետրուար 2018-ին, ՍԴՀԿ-ի Նոր Հաճնոյ կեդրոնատեղիին մէջ` ներկայութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի ներկայացուցիչներուն: Ժողովականները քննարկեցին շարք մը լիբանանեան թղթածրարներ:

Published in Սփիւռք
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։