Հա

Այլ

Items filtered by date: Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր առաջին մամլոյ ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար, Արցախում անցկացւած ասուլիսի առանցքային թեման եղաւ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մօտեցումներն ու միջազգային ասպարէզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականութիւնը: 

Եւրասիական տնտեսական միութիւնը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակաւոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գօտու վերաբերեալ: 

Published in Տնտեսական

Իսրայէլի հետ յարաբերութիւնների լարւածութեան ֆոնին Թուրքիան չի բարձրացնում Ադրբեջան-Իսրայէլ համագործակցութեան հարցը, քանի որ դա կը հակասի Անկարայի հարաւկովկասեան քաղաքականութեան ռազմավարութեանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշմանը:

Published in Միջազգային

Ադրբեջանն անընդհատ «վռազում է» ինտենսիւ բանակցութիւններ սկսել: Այնինչ պաշտօնական Բաքուն հետաքրքրւած չէ բուն բանակցութիւններով:

Միջուկային համապարփակ համաձայնագիրը փրկելու համար Եւրոյանձնաժողովը կարող է ակտիւացնել 20 տարի առաջ ընդունւած, բայց չօգտագործւած դրոյթը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանութեան մասին։ 

Published in Միջազգային

Հայաստանում յեղափոխական տրամադրութիւնները չեն մարել, թէեւ մեծ հաշւով, «թաւշեայ յեղափոխութիւն»-ը, որի մասին այդքան երկար ու համառօրէն խօսում էին Հայաստանում, արդէն կայացել է:

Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան նպատակներից մէկն էր արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպելը: Սկզբնական մտայղացումն էր, որքան հասկանում եմ, ժողովրդի վստահութիւնը վայելող վարչապետին ընտրելուց յետոյ կառավարութեան կողմից խորհրդարան ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը քաղաքական փոխհամաձայնութեան միջոցով տապալւի, եւ այդպիսով օրինական հիմքեր ստեղծւեն խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու համար:

Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողութիւնը երկրի կենտրոնական շրջանում:

Published in Միջազգային

Մայիսի 16-ին ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը արտահերթ նիստում արձանագրութիւն է կազմւել 6 նոր պատգամաւորների մանդատներ տալու վերաբերեալ: Այսպէս` ԱԺ «Ելք» կուսակցութիւնների դաշինքի թիւ 1, թիւ 3 եւ թիւ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրւած եւ լիազօրութիւնները վաղաժամ դադարեցրած պատգամաւորների մանդատները տրւել են տարածքային ընտրական ցուցակների առաւելագոյն ձայներ ստացած յաջորդ թեկնածուներին` Յովիկ Աղազարեանին, Հրաչեայ Յակոբեանին եւ Ալէն Սիմոնեանին:

Գերմանացի պատմաբան, յայտնի ցեղասպանագէտ Հիլմար Կաիզէրը, ով առաւելագոյնս հետազօտել է թուրքական արխիւները հաւաստիացնում է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թւականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակէտին են հասել, այլեւս դրանց կարիքը չկայ:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։