MENU
Ամբողջ մոլորակում աճում է դեմենցիայով՝ տկարամտութեամբ տառապող մարդկանց թիւը, եւ բնակչութեան ծերացումը դրան միայն նպաստում է: Այսօր դեմենցիայով է տառապում 85 տարեկանից մեծ իւրաքանչիւր երրորդ մարդը:
Կանոնաւորապէս տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մօտ ծերունական դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը 29 տոկոսով փոքր է:
Սնունդի մէջ քրքումի ամենօրեայ օգտագործումը նպաստում է առողջ մարդկանց յիշողութեան լաւացմանը եւ օգնում է պայքարել դեմենցիայի ախտանիշների դէմ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Լոս Անջելէսի Քալիֆորնիայի համալսարանի գտնականները:
Կենսաթոշակի անցնելը մարդու մօտ արագացնում է բանաւոր յիշողութեան կորուստը, որը պատասխանատու է տեքստային տեղեկատւութիւնը մտապահելու մարդու ընդունակութեան համար: Այս եզրակացութեանն են եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լոնդոնի Թագաւորական քոլեջի գիտնականներն իրենց հետազօտութեան մէջ, որը հրապարակւած է «European Journal of Epidemiology» բժշկական հանդէսում: