Հա

Այլ

«FIFA»-ի ներկայացուցիչները տարւայ լաւագոյններին ի յայտ բերելուց յետոյ դիմել են ոստիկանութիւն` գողութիւն բացայայտելու պատճառով: Արարողութիւնից առաջ անհետացել է 600.000 եւրօ արժողութեամբ էլիտար 6 ժամացոյց, որոնք նախատեսւած են եղել մրցանակակիրների համար:

Published in Մարզական

Ոստիկանութեանը յաջողւել է յայտնաբերել Փարիզում Քիմ Քարդաշեանի հիւրանոցի համարից գողացւած կանխիկ գումարը: Այդ յարձակումից յետոյ անցել է երեք ամիս, եւ ահա իրաւապահ մարմինները ձերբակալել են 17 կասկածեալի:

Published in Այլ

Բեռլինի կենտրոնում, որտեղ բեռնատարն ընթացել է մարդկանց ամբոխի միջով, զոհերի թիւը հասել է 12-ի, հաղորդում է Բեռլինի ոստիկանութիւնը: Վիրաւորների թիւը 48 է:
«Այսօր Բրայտշայդպլատտցում կեանքից զրկւել է 12 մարդ, 48-ը գտնւում են հիւանդանոցում: Նրանցից ոմանք ծանր վնասւածքներ ունեն»,- հաղորդում է Բեռլինի ոստիկանութիւնը:

Published in Քաղաքական

Թուրքիայում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների ձերբակալութեան դէմ բողոքի ցոյցի ընթացքում ոստիկանների կողմից ձերբակալւել է այդ կուսակցութեան պատգամաւոր Հիւդա Քայայի որդին՝ Մուհամմեդ Ջիհադը:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2016 10:10

Այցելութիւն՝ Սրբազան Հօր

Երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայ Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալւանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասեմ Միրնաբին:

Published in Համայնք

Ստամբուլում թուրքական ոստիկանութիւնը շաբաթ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դէմ՝ չթողնելով նրանց ընթանալ դէպի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի խմբագրութիւն, որի անձնակազմի անդամներին ձերբակալել են:

Published in Քաղաքական

Թուրքական ոստիկանութիւնը խուզարկութիւններ է կատարել Գիտական հետազօտութիւնների ազգային խորհրդի գրասենեակներում, յայտնում է «Reuters»-ը:
Ինչպէս գրում է գործակալութիւնը, խուզարկութիւններն անցկացւել են Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձի հետաքննութեան շրջանակում:

Published in Քաղաքական

Յուլիսի 17-ին ծառայութեան վայրում, ծառայողական պարտականութիւնները կատարելիս զոհւեց ՀՀ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պարեկապահակէտային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանութեան գնդապետ Արթուր Վանոյեանը:

Published in Հասարակական
Շաբաթ, 09 Յուլիսի 2016 13:20

Արիւնոտ սպանդ՝ Դալասում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում ընդդէմ ոստիկանութեան բռնութիւնների կազմակերպւած բողոքի ցոյցը վերածւել է արիւնալի սպանդի:
Դիպուկահարը կրակ է բացել իրաւապահ ուժերի ներկայացուցիչների վրայ, որի արդիւնքում սպանւել է 5 ոստիկան, վիրաւորւել՝ 6-ը:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 21 Յունիսի 2016 12:20

Ժիրայր Սեֆիլեանը ձերբակալւել է

2016 թւականի մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դէպքի վայր ժամանած ոստիկանութեան ծառայողները պատահարի մասնակցի աւտոմեքենայից յայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտ: Յիշեալ աւտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զէնք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկւել ոստիկանութիւն:

Published in Հասարակական
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։