MENU
Կնոջ ուղեղը մօոտաւորապէս չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդունը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս եզրակացութեանն են յանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարւած հետազօտութիւնից յետոյ, որի արդիւնքների մասին յայտնել է «The Guardian» թերթը:
Դիւկի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Ադրիան Բեժանը գտել է այն հարցի պատասխանը, թէ տարիքին զուգահեռ՝ մարդկանցից շատերին ինչու է թւում, որ ժամանակն աւելի արագ է հոսում: «Quartz»-ը հայտնում է, որ ժամանակի ընկալումը կապւած է կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքի արագութեան հետ:
Շւէյցարիայի հանրային հեռուստառադիոընկերութիւնը (RTS) հատւածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից:
Հոգեբանները գտել են բացատրութիւնը, թէ մարդու ուղեղն ինչպէս է արձագանգում էմոջիներին (գաղափարագրերի եւ սմայլիկների լեզուն):
Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժւար է հրաժարւել չիպսերի աւելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնւած լինել նրանց ուղեղում, աւելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանգի մէջ:
Մոնրէալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները յայտնել են, թէ ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակութեամբ հեղուկի գործածումը։ Նրանց խօսքով՝ օրգանիզմում ջրի աւելցուկը շատ աւելի վտանգաւոր է, քան դրա պակասը։
Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապւած է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալութեան հետ, իրենց աշխատութիւնում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազօտութեանը մասնակցել է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ:
Կակաոյի բարձր պարունակութեամբ մուգ շոկոլադի գործածումը բարելաւում է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիւութիւնը:
Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգւածային վայրագութիւններից մէկը, երբ 1.5 մլն. հայ արտաքսւել եւ կոտորւել է Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին: Մենք յիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձութիւնները եւ ցաւում կորցւած կեանքերի եւ տառապածների համար:
Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։