Հա
30/08/2017 - 13:30

Քննարկւում է ԵԱՏՄ-ի մաքսային միութեանը Թուրքիայի անդամակցութեան հարցը

Քննարկւում է Եւրասիական տնտեսական միութեան մաքսային միութեանը Թուրքիայի անդամակցութեան հարցը: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

«alikonline.ir» - Քննարկւում է Եւրասիական տնտեսական միութեան մաքսային միութեանը Թուրքիայի անդամակցութեան հարցը: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Նա նշել է, որ դա տնտեսական հարց է: «Իհարկէ, այն ունի նաեւ քաղաքական կողմեր: Ամէն դէպքում՝ այդ ամէնը կը քննարկւի, արդիւնքում կը կայացվի որոշում»,- ասել է նա:

Աւելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զէյբեկչին յայտարարել էր, որ Թուրքիան կարող է մաքսային համաձայնագիր կնքել Եւրասիական տնտեսական միութեան հետ։ Թուրք նախարարը շեշտել էր, որ Թուրքիան մեծ ցանկութիւն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով իր ու Եւրոմիութեան միջեւ եղած մաքսային համագործակցութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։