Հա
05/03/2019 - 12:10

Փորձագէտները մեկնաբանել են Հայաստան իրանական գազի մատակարարումների աւելացման ու ՀՀ տարածքով տարանցման հեռանկարները

Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցութիւնն ընդլայնելու համար աշխարհաքաղաքական ու ենթակառուցւածքային մի շարք խոչընդոտների են բախւում։ Այդ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջերս արւած յայտարարութիւնը, որ երկիրը պատրաստ է աւելացնել Հայաստան մատակարարւող գազի ծաւալները, այդքան էլ չի ոգեւորել փորձագէտներին։ Ինչպէս ասում են, նրանք այդքան էլ չեն հաւատում։

«alikonline.ir» - Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցութիւնն ընդլայնելու համար աշխարհաքաղաքական ու ենթակառուցւածքային մի շարք խոչընդոտների են բախւում։ Այդ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջերս արւած յայտարարութիւնը, որ երկիրը պատրաստ է աւելացնել Հայաստան մատակարարւող գազի ծաւալները, այդքան էլ չի ոգեւորել փորձագէտներին։ Ինչպէս ասում են, նրանք այդքան էլ չեն հաւատում։

«Իրականում Թեհրանում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Հայաստանը միշտ էլ ասում էր, որ պատրաստ է աւելացնել իրանական գազի ձեռքբերման ծաւալները` Իրանին տրւող էլեկտրաէներգիայի ծաւալի աւելացման դիմաց։ Ինչ վերաբերում է գազի տարանցմանը դէպի Վրաստան, ապա դեռ մի քանի տարի առաջ փոքր ծաւալներ են մատակարարւել, բայց գործը դրանից առաջ չի գնացել»,- «Sputnik» Արմենիայի՝ հետ զրոյցում ասաց էներգետիկայի ոլորտում մասնագէտ Արմէն Մանուէլեանը։

Մանուէլեանը ցաւով փաստեց, որ Երեւանի ու Թեհրանի միջեւ էներգետիկ ծրագրերը չափազանց դանդաղ են առաջ գնում։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողութեան մէջ լուջ չէ խօսել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման մասին։ Նախ, Իրանը գազի արդիւնահանման հետ խնդիրներ ունի։ Յետոյ էլ Եւրոմիութիւնն առանձնապէս հետաքրքրութիւն չի ցուցաբերել իրանական գազի նկատմամբ։ Գազի եւրոպական շուկան գերյագեցած է, ու անհասկանալի է` էլ ուր կարող է գնալ իրանական գազը Հայաստանի տարածքով։

Փորձագէտն ընդգծեց, որ Երեւանի կողմից գազի գնումների ծաւալը մեծացնելը նոյնպէս խնդրահարոյց է Հայաստան-Իրան երրորդ բարձրաւոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարութեան դանդաղ ընթացքի պատճառով։ Այդ ճանապարհով Երեւանը պէտք է իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա մատակարարի։

Շինարարութեան աւարտի ժամկէտները բազմիցս յետաձգւել են։ Այն նախատեսւում էր աւարտել մինչ 2018 թւականի վերջը, սակայն կատարւել է աշխատանքի միայն 20%–ը։

Վերադառնալով Վրաստանին` Մանուէլեանը նշեց, որ Թբիլիսիում չափազանց զգայուն են Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման պայմաններում դժւար է ասել` որքան հեռու կը գնայ Թբիլիսին Թեհրանի հետ համագործակցութեան հարցում։

Քաղաքագէտ Ջոնի Մելիքեանը, սակայն, աւելի իրատեսական է համարում իրանական գազի Վրաստան իրականացւող սւոպային մատակարարումները։ Այստեղ հարկաւոր է չորս կողմերի համաձայնութիւնը` Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի։ Քանի որ Հայաստանից Վրաստան իրանական գազի ենթակառուցւածքային հնարաւորութիւններ չկան, ապա Թբիլիսին կարող էր վերցնել Հայաստան եկող ռուսական գազի մի մասը, իսկ պակասող մասը Հայաստանը կը վերցնի Իրանից։

«Գազային մատակարարումների դիւերսիֆիկացիան Վրաստանի համար արդիական հարց է։ Այդ թեմայով համապատասխան յայտարարութիւններ արդէն արւել են։ Թբիլիսին կարող է Թեհրանի հետ հայ-իրանականի նման համաձայնագիր կնքել` գազը էլեկտրականութեան փոխարէն: Սւոպային մատակարարումները թոյլ կը տան Վրաստանին լրացուցիչ գազ ստանալ ու Իրանին Հայաստանի միջոցով գազ մատակարարել` իրանական կողմի հետ առանց ուղղակի շփումների»,- ասում է Մելիքեանը։

Փորձագէտը կարծում է, որ այդ սխեմայի իրականացումն իրատեսական է, բայց կողմերի միջեւ լրացուցիչ բանակցութիւնների կարիք կայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։