Հա
Items filtered by date: Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Գերմանիայի կառավարութիւնն անընդունելի եւ միջազգային օրէնքներին հակասող է համարում Իրանի դէմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները: Այս մասին Աբբաս Ախոնդիի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Բրիգիտէ Ցիպրիսը:

Published in Միջազգային

Հայաստան-Սփիւռք Համահայկական խորհրդաժողովները խթանում են հայրենասիրական տրամադրութիւնների ու փոխադարձ ճանաչողութեան բարձրացմանը եւ յատկապէս միեւնոյն ազգին պատկանելու եւ մեր ընդհանրական հիմնահարցերը միասնական ուժերով լուծելու ըմբռնումի ձեւաւորմանը: Այնուամենայնիւ, շօշափելի արդիւնքներ քաղելու համար անհրաժեշտ է նախաձեռնութեան հեղինակները մասնակիցներին ներկայացնեն որոշակի ծրագրերի առաջարկ՝ համատեղ իրագործելու հեռանկարով:

Երեւանի Թումոյի այգում յուլիսի 31-ին տեղի ունեցաւ ՀՅԴ-ի կողմից երրորդ անգամ կազմակերպւող սփիւռքի պատանեկան միութիւնների Հայաստանագնացութեան բացման արարողութիւնը:

Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի աշխարհահռչակ թենիսիստ Դաւիթ Նալբանդեանի ու նրա ընտանիքի պատմութիւնը, որը կապւած է Հայոց Ցեղասպանութեան հետ:

Published in Սփիւռք

Աւստրալիայի Մելբուռն քաղաքում բնակւող 7-ամեայ Շայլօ Քալւերթը տառապում է հազւագիւտ խանգարմամբ, որի հետեւանքով նրա փարթամ մազերն անհնար է սանրել: Սակայն ինքը աղջիկը ուրախ է, որ սանրւածքն իրեն միւսներից տարբերում է:

Published in Այլ
Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 14:00

31 յուլիսի 2017

Published in PDF

Քաբուլում, տեղական ժամանակով՝ ժամը 11:10-ին ահաբեկչական յարձակում է իրականացւել Աֆղանստանում Իրաքի դեսպանատան դէմ:

Published in Միջազգային

Հայաստանում այս տարի նորածիններին տրւող անունների ցանկում աղջիկների դէպքում առաջատար են Մարիա, Նարէ անունները: Տղաների շրջանում տարածւած անուններն են Դաւիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամուէլը, Արան, Արթուրը:

Published in Հասարակական

 Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դեպրեսիայի պատճառը կարող է լինել շոկոլադի չարաշահումը։ Ընդ որում հոգեկանին վնաս է պատճառում ոչ թէ կակաոն, այլ շոկոլադի մէջ պարունակւող շաքարը:

Published in Այլ

Ամերիկացի գիտնականները յայտնել են տորթի մոմերը փչելու վտանգաւորութեան մասին։ Պատճառը բերանի խոռոչում առկայ մանրէներն են։ Մոմերը փչելիս միկրոօրգանիզմները յայտնւում են տօնական թխւածքի վրայ եւ կարող են տօնակատարութեան մասնակիցների հիւանդութեան պատճառ դառնալ։

Published in Այլ
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։