Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Յուլիսի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Թշնամի երեխայ չի լինում, առաւել եւս... երկու տարեկան, բայց լինում են դէպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխայ է զոհւում: 

Ադրբեջանական լրատւամիջոցների կողմից այսօր հրապարակւած տեղեկատւութիւնն առ այն, թէ իբր զօրամասում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով վիրաւորւել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականութեանը չի համապատասխանում: Տեղեակցնում է Արցախի Հանրապետութեան ՊՆ-ի մամուլի ծառայութիւնը:

Չորեքշաբթի, 05 Յուլիսի 2017 14:10

5 յուլիսի 2017

Published in PDF
Չորեքշաբթի, 05 Յուլիսի 2017 13:50

Կատարը՝ արաբական խանդի «զոհ»

Յուլիսի 3-ին Քոււէյթի միջնորդութեամբ Սաուդական Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրէյնը, Եգիպտոսը յայտարարել են 48 ժամով երկարացնել Կատարի իշխանութիւններին ներկայացւած 13 կէտից բաղկացած պահանջագրին (վերջնագիր) պատասխանելու ժամկէտը, որի տասնօրեայ վերջնաժամկէտը լրացել էր յուլիսի 2-ին. աւելի վաղ՝ յուլիսի 1-ին, Կատարի ԱԳՆ-ը յայտարարել էր, որ ներկայացւած պահանջներն անիրականանալի են, քանի որ վտանգում են երկրի ինքնիշխանութիւնը: Իսկ յուլիսի 5-ին վերոնշեալ արաբական երկրների ներկայացուցիչները հանդիպելու են Կահիրէում՝ «վճռելու Կատարի ճակատագիրը»:

Published in Միջազգային

Տարածաշրջանին ահաբեկչութիւնից, միջէթնիկական ու կրօնական հակամարտութիւններից զատ՝ սպառնում է նաեւ ջրային ռեսուրսների սակաւութիւնը, որը կարող է Իրանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ հակասութիւն առաջացնել, առաւել եւս, որ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրները կրօնական, քրդական եւ մի շարք այլ գործօններով պայմանաւորւած լուրջ տարաձայնութիւններ ունեն: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը։

Published in Միջազգային

Փօլ Գոգէնի «Հարսանիքը երբ է» կտաւը կորցրել է աշխարհի ամենաթնակ նկարի տիտղոսը:

2015 թւականին հաղորդւել է, որ կտաւը գնւել էր «Qatar Museums» Կատարական պետական կազմակերպութեան կողմից։

Published in Մշակոյթ

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ն իր պաշտօնական կայքում հրապարակել է Հայաստանի ազգային հաւաքականի եւ անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի երկրպագուների մեկնաբանութիւնները «Twitter»-ում ֆուտբոլիստի մասին եւ ներկայացրել, թէ ինչու են երկրպագուները սիրում նրան։

Published in Մարզական

Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորներ բողոքի նամակ են յղել Իրանի իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարար դոկտ. Ռեզա Սալեհի Ամիրիին՝ պահանջելով դադարեցնել քրիստոնէական հաւատքը ծաղրող երկու ֆիլմերի ցուցադրումը:

Published in Իրան

Աշխարհի խոշորագոյն սոցկայքի՝ «Facebook»-ի համահիմնադիր ու գործադիր տնօրէն Մարկ Ցուկերբերգը յայտարարել է, որ ցանկանում է մոլորակի հեռաւոր անկիւններն ապահովել ինտերնետ կապով արեւի էներգիան կլանող հսկայական անօդաչու թռչող սարքերի միջոցով: 

Published in Այլ

Ադրբեջանական կողմի պահելաձեւում որեւէ նոր բան չկայ, նոյն ահաբեկչական, անմարդկային գործողութիւններ են, որոնք առողջ տրամաբանութեան շրջանակներում գնահատելն անհնարինն է: Այս մասին, «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանն՝ անդրադառնալով հակառակորդի կողմից «TR-107» համազարկային հրթիռային կայանքից իրականացւած կրակային խոցմանը:

Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։