Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 25 Յունւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Յունուար 17-18, 2018-ին, Գահիրէի «Ալ-Ազհար» իսլամական կեդրոնին մէջ տեղի ունեցաւ միջազգային համագումար մը «Ի պաշտպանութիւն Երուսաղէմին» ընդհանուր խորագիրով։ Համագումարին հրաւիրուած էր իր խօսքը ուղղելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս։ Վեհափառ Հայրապետը ներկայ գտնուեցաւ համագումարին իր հետ ունենալով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի վարիչ հոգշ. Տ. Պետրոս վրդ. Մանուէլեան։ 

Published in Սփիւռք
Հինգշաբթի, 25 Յունւարի 2018 13:10

25 յունւարի 2018

Published in PDF

Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ երէկ, յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:

Published in Թեհրան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը կառվարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում անդրադարձաւ այս գիշեր Ադրբեջանի կողմից դիւերսիայի փորձին։ 

«Բաքուն փորձում է միջազգային ասպարէզում ունեցած դիւանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրութիւնը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացւելու»,- այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը: 

Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազի առեւտուրը։ Ինչպէս փոխանցում է «Ֆարս» լրատւական գործակալութիւնը՝ այդ մասին յայտնել է Իրանի ազգային գազային ընկերութեան գործադիր տնօրէն Համիդռեզա Արաղին:

Published in Տնտեսական

Աֆրինում թուրքական զինուժի գործողութիւնների արդիւնքում մէկ հայ է վիրաւորւել: Lուրը հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:

Published in Սփիւռք

Այո, Թուրքիան հզօր պետութիւն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, եւ Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատւել Թուրքիայինի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պէտք է խօսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի. ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ի պատասխան հայ-թուրքական արձանագրութիւնների մասին հարց հնչեցրած ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատւիրակութեան անդամին: 

Վարդան Ոսկանեանի կարծիքով, Հայաստանը ունի բոլոր հնարաւորութիւնները՝ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ հանդիսանալու համար: Նման հնարաւորութիւնը ձեռքից բաց թողնելն ըստ նրա՝ կը լինի թեթեւամտութիւն:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։