Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 15 Մարտի 2012 12:46

Ա. Մանասեան.- «Ճշմարտութիւնը կարող է պարտւել, եթէ այն չի պաշտպանւում»

alt«Panorama.am» - «Խաղաղութեան հաստատումից յետոյ ստեղծւած իրավիճակում հայկական կողմին չյաջողւեց յաղթող դուրս գալ տեղեկատւական պատերազմում»,- վերջերս մի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասեանը:
«Պատերազմի դաշտում մենք առիւծ ենք, խաղաղութիւնից յետոյ թւում է, թէ պատերազմը վերջացել է: Մենք մեր դիրքերը տանուլ ենք տւել այսպէս կոչւած՝ խաղաղ տարիներում, այդ թւում՝ նաեւ քարոզչական պատերազմում: Մեր կորուստները բացատրւում է նրանով, որ բիշքեքեան զինադադարի համաձայնագրից յետոյ մեզ թւաց, թէ ամէն ինչ վերջացած է: Ինչո՞ւ մենք տեղեկատւական պատերազմում այդքան յետ գնացինք, որովհետեւ չկարեւորեցինք այն»,- պարզաբանեց Ա. Մանասեանը՝ աւելացնելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում պետական կառոյցների, մասնաւորապէս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նշանակալից քայլեր են ձեռնարկւում բացթողումները շտկելու եւ ադրբեջանական քարոզչամեքենայի ստի, մասնաւորապէս՝ Խոջալուի իրական դէպքերի կեղծարարութեանը դիմակայելու ուղղութեամբ:

«Մեր յոյսն այն է եղել, որ ճշմարտութիւնը մեր կողմն է, ուրեմն՝ այն ինքն իրեն կաշխատի: Տեղեկատւական պայքարում այդպիսի բան չի լինում: Այդ պատերազմում կարելի է յաղթել միայն ջանքերի շնորհիւ: Ճշմարտութիւնը կարող է պարտւել, եթէ այն չի պաշտպանւում»,- ընդգծեց Ա. Մանասեանը եւ յաւելեց, որ անհրաժեշտ է տեղեկատւական դաշտի պատերազմը գիտակցել եւ հակադարձել.
«Մենք պէտք է փաստագրական նիւթերով համացանցը ողողենք: Դրանից բացի՝ միաժամանակ օգտագործենք պետական եւ ժողովրդական դիւանագիտութիւնը»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ