Հա

Քաղաքական

10/03/2012 - 11:35

alt«Yerkirmedia.am»- Աշխատանքային այցով Բելգիայում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 5-ին հանդիպում ունեցաւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսէնի հետ: Նա բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութիւնը՝ բոլոր բնագաւառներում՝ արդիւնաւէտ որակելով բարեփոխումների գործընթացը՝ պաշտպանութեան, անվտանգութեան եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում:

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարն իր հերթին նշել է, որ դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը՝ համաշխարհային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման գործում:
Սերժ Սարգսեանի ասութեամբ՝ այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է. արդի սպառնալիքներն ու մարտահրաւէրները հնարաւոր է յաղթահարել միայն հաւաքական ջանքերի շնորհիւ:
Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խնդիրը: Սերժ Սարգսեանը կրկին փաստել է, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի բացառապէս խաղաղ միջոցներով եւ բանակցութիւնների ճանապարհով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջագծում, իսկ ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը հնարաւոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի յարգման եւ անվտանգութեան համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով:
«Ադրբեջանը կտրականապէս մերժում է վստահութեան կառուցման որեւէ առաջարկ՝ ուղղւած լինի դա թէ՛ տարածաշրջանային համագործակցութեան խթանմանը, թէ՛ շփման գծում լարւածութեան թուլացմանը: Օրինակ՝ Ադրբեջանը, ցաւօք, դէմ է դիպուկահարների յետքաշմանն առաջին գծից, դէմ է միջադէպերի հետաքննութեանը: Աւելին՝ ոչ մի րոպէ չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարութիւնը շարունակում է հայերի նկատմամբ ատելութեան սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամէնը մի քանի օր առաջ յայտարարեց, որ ադրբեջանցիների թիւ մէկ թշնամին աշխարհասփիւռ հայութիւնն է: Այս հանգամանքը պէտք է արժանանայ համաշխարհային հանրութեան գնահատականին»,- ասել է ՀՀ նախագահը։

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։