Հա

Քաղաքական

07/03/2012 - 12:00

«Panorama.am»- Փետրւարի 24-26-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցութեամբ Ծաղկաձորում կազմակերպւել է խորհրդաժողով, որի ընթացքում քննարկւել են երիտասարդութեան ներգրաււածութիւնը եւ կշիռը՝ քաղաքական գործընթացներում:

Խորհրդաժողովի արդիւնքում մասնակից խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական կազմակերպութիւնների երիտասարդական թեւերի եւ երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել նմանատիպ քննարկումների եւ այլ միջոցառումների կազմակերպմանը եւ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:
«Մենք՝ ներքոստորոգրեալներս, անհրաժեշտ ենք համարում՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի եւ երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջագծում հանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորում, համատեղ ջանքերի մէկտեղում՝ երիտասարդութեան քաղաքական առողջ մշակոյթի ձեւաւորման գործում, արդար ընտրութիւնների եւ ընտրակեղծիքների դէմ պայքարի գործում համատեղ եւ գործնական քայլերի ձեռնարկում, քաղաքական հայեացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան գործում համատեղ աշխատանքների իրականացում, քաղաքական գործընթացներում, մասնաւորապէս առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում, երիտասարդութեան դերի բարձրացում»,- նշւած է յայտարարութեան մէջ:
Փաստաթղթի տակ ստորագրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսմիութիւնը, ՀՅԴ երիտմիութիւնը, «Հայազն» միութեան երիտկառոյցը, ՀԺԿ երիտխորհուրդը, Հայաստանի Ժողովրդավարական ազատական միութեան երիտթեւը, ՀՀԿ երիտկազմակերպութիւնը, ՀՌԱԿ «Արմենակ Եկարեան» ակումբը, ԲՀԿ երիտմիութիւնը, «Ժառանգութեան» երիտթեւը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտաւորականների հասարակական կազմակերպութիւնը, «Հիմա» նախաձեռնութիւնը, ՀՀՇ երիտմիութիւնը. ՕԵԿ երիտմիութիւնը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեան երիտմիութիւնը, «Ժողովրդի իշխանութիւն» հասարակական-քաղաքական նախաձեռնութեան երիտթեւը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։