Հա

Քաղաքական

09/12/2014 - 11:00

Լաւաշի յայտի՝ ԻՒՆԵՍԿՕ-ում ընդունմանը նպաստել է նաեւ Ադրբեջանի հակափաստարկների անհեթեթութիւնը

ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի միջկառավարական կոմիտէի 9-րդ նիստում որոշում է կայացւել ԻՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկութեան ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացւած «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» յայտը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը նշեց, որ մինչեւ յայտի հաստատումը, հարեւան երկրները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, նամակներ էին գրել կոմիտէին: Այդ նամակ-բողոքները Հայաստանի յայտի հետ միասին դրւել էին ԻՒՆԵՍԿՕ-ի կայքում:
«Սրան ի պատասխան, ՀՀ մշակոյթի նախարարն էլ նամակ գրեց, որը նոյնպէս տեղադրւեց կայքում: Կոմիտէն 24 անդամ ունի: Մենք սկսեցինք աշխատել նրանց հետ՝ ներկայացնելով փաստեր: Սկսեցինք 24 անդամ երկրների դեսպանների հետ հանդիպել ու մեր յայտը քննարկել, բացատրական աշխատանքներ տանել՝ յայտի հետ կապւած, ինչպէս նաեւ Արդբեջանի եւ Թուրքիայի ներկայացրած բողոքների անհեթեթութիւնը ներկայացնել»,- ասաց Կաժոյեանը:
Նա նշեց նաեւ, որ որեւէ այլ երկրի առարկութիւն այս առումով անընդունելի է, որովհետեւ այն, ինչ հայերն ունեն՝ լաւաշի հետ կապւած, չի կարող ունենալ որեւէ այլ ժողովուրդ:
Ըստ Կաժոյեանի՝ Հայաստանի յայտում շեշտը ոչ թէ դրւած էր այն բանի վրայ, թէ ումն է լաւաշը, այլ լաւաշի դերի՝ հայերի մշակութային կեանքում, կենցաղում, գրականութեան մէջ: «Մենք շատ շահեկան իրավիճակում էինք, եւ այդ հարցում մեզ օգնեց հարեւանների փաստարկների անհեթեթութիւնը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։