×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
11/04/2015 - 11:00

Սողոմոն Թեհլիրեանին նւիրւած միջոցառում՝ Հայաստանում

Մարտի 15-ին ՀՅԴ Աջափնեակի կոմիտէի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան եւ «Հայաստանի Ազգային Սկաուտական շարժում» կազմակերպութեան համատեղ նախաձեռնութեամբ Աջափնեակ համայնքում գտնւող Սողոմոն Թեհլիրեանի կիսանդրու առջեւ տեղի ունեցաւ հայ վրիժառուին նւիրւած հանդիսաւոր արարողութիւն: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հայ հերոսի կիսանդրու առջեւ:

Մարտի 15-ին ՀՅԴ Աջափնեակի կոմիտէի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան եւ «Հայաստանի Ազգային Սկաուտական շարժում» կազմակերպութեան համատեղ նախաձեռնութեամբ Աջափնեակ համայնքում գտնւող Սողոմոն Թեհլիրեանի կիսանդրու առջեւ տեղի ունեցաւ հայ վրիժառուին նւիրւած հանդիսաւոր արարողութիւն: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հայ հերոսի կիսանդրու առջեւ: Այնուհետեւ ներկաների օրւայ խորհուրդը ներկայացրեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանեանը: Վերջինս նշեց, որ Սողոմոն Թեհլիրեանի եւ «Նեմեսիս»-ի միւս մասնակիցների գործը հայ ժողովրդի վրէժի, ցասումի, արդարութիւնը վերականգնելու կամքի դրսեւորումն էր: Իսկ Սողոմոն Թեհլիրեանի յիշատակի յաւերաժացումը մեր պահանջատիրութեան մարմնաւորումն է:
Միջոցառման վերջում երիտասարդները հայրենասիրական երգերով յարգեցին Սողոմոն Թեհլիրեանի եւ նրա զինակից ու գաղափարական ընկերների յիշատակը:

150411e01a 150411e01b

150411e01c

Յարակից լուրեր