Հա

Քաղաքական

12/04/2015 - 11:00

Հայաստանի տնտեսութեան մէջ ամենախոշոր ներդրողը Ռուսաստանն է

Հայաստանի տնտեսութեան իրական հատւածում կատարւած օտարերկրեայ ներդրումների համախառն ներհոսքը 2014 թ. կազմել է մօտ 839 մլրդ. 758.3 մլն. դրամ: Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով՝ ուղիղ օտարերկրեայ ներդրումների ներհոսքը 2014-ին կազմել է մօտ 349 մլրդ. 986.3 մլն. դրամ:

«armenpress.am» - Հայաստանի տնտեսութեան իրական հատւածում կատարւած օտարերկրեայ ներդրումների համախառն ներհոսքը 2014 թ. կազմել է մօտ 839 մլրդ. 758.3 մլն. դրամ: Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով՝ ուղիղ օտարերկրեայ ներդրումների ներհոսքը 2014-ին կազմել է մօտ 349 մլրդ. 986.3 մլն. դրամ:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ տնտեսութեան իրական հատւածում կատարւած համախառն օտարերկրեայ ներդրումների ծաւալով առաջատարը Ռուսաստանն է, որի կատարած ներդրումների ծաւալը 2014 թւականին կազմել է մօտ 306,8 մլրդ. դրամ։ Հայաստանում կատարած ներդրումների ծաւալով առաջատարների թւում են Կիպրոսը եւ Գերմանիան։
Կիպրոսեան ներդրումների ծաւալը ՀՀ տնտեսութեան մէջ նախորդ տարի կազմել է 152 մլրդ. 773.3 մլն. դրամ, իսկ գերմանական ներդրումների ծաւալը կազմել է 115 մլրդ. 169.7 մլն. դրամ:
Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումների էական ծաւալ ունեն Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Հունգարիան, Շւէյցարիան եւ այլ պետութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։