Հա

Քաղաքական

25/04/2015 - 10:20

Կայացաւ «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը

Ապրիլի 17-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ անցկացւեց «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «Ուրախ եմ, որ այսօր հայ կանայք հաւաքւել են՝ համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանութեան եւ նրան յաջորդած տարիներին:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն - Ապրիլի 17-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ անցկացւեց «Հայ կինը Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ յետոյ» խորագրով միջազգային գիտաժողովը նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «Ուրախ եմ, որ այսօր հայ կանայք հաւաքւել են՝ համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանութեան եւ նրան յաջորդած տարիներին: Բոլորիս քաջ յայտնի է, որ հայ կինը հայ ընտանիքի հիմնասիւնն է, որի վրայ կառուցւում է հայկականութիւնը: Հայ եկեղեցու, պետութեան, ընտանիքի եւ հայոց լեզւի կարեւորագոյն սիւների հիմքում շաղախւած է հայ կնոջ ինքնազոհութիւնը, նւիրումը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհում: Ցաւօք, սրտի, հայ կինը կրել է հայոց պատմութեան ծանրագոյն բեռը, անցել է պատմութեան տարբեր հանգրւաններով, եղեռնի տարիներին ամենամեծ սարսափներն ու տառապանքներն է տարել, դաջւել է ու մարտիրոսւել:
150425d05aԵւ փառք ու պատիւ այն միսիոներներին, ովքեր ոչ միայն որբահաւաք կազմակերպեցին եւ փրկեցին հայ կանանց գերութիւնից ու ստրկութիւնից, այլեւ պայմաններ ստեղծեցին, որ նրանք գոյատեւեն»: Նախարարն առանձնացրեց յատկապէս Զապէլ Եսայեանին, ով հասաւ մինչեւ Եւրոպայի խորհրդաժողով, կարողացաւ իր ձայնը լսելի դարձնել, եւ Դիանա Աբգարին՝ Ճապոնիայում մեր Առաջին Հանրապետութեան հիւպատոսին, ով օգնեց փաստաթղթաւորել հայ կանանց, գաղթականներին: Գտնւեցին նաեւ օտար բարեսէր, բարեգութ մարդիկ:
Աւարտելով խօսքը՝ նախարար Հրանուշ Յակոբեանը հպարտութեամբ նշեց, որ թուրքը չկարողացաւ իրականութիւն դարձնել իր երազանքը: Ցեղասպանութիւնից փրկւած հայերը տարածւեցին ամբողջ աշխարհում, վերընձիւղւեցին, զարգացան եւ ուժեղացան: Նա մասնաւորապէս նշեց. «Այսօր մենք զարգացած ենք, կրթւած, պահանջատէր: Եւ այսօրւայ Թուրքիան էլ պատասխանատու է սահմանը փակելու պատճառով մեր կրած տնտեսական վնասների համար, Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների հոգեկան տառապանքների համար, ինչպէս նաեւ՝ այն իսլամացած հայերի ապրումների համար, ովքեր այսօր ապրում են Թուրքիայում: Այս օրերին Թուրքիայում հայերը ոչ միայն Ստամբուլում, այլ նաեւ Զէյթունում, Դիարբեքրում, Վանում, Կարսում, Ադանայում եւ այլուր պատրաստւում են ոգեկոչել Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Դժւար է գերագնահատել ապրիլի 12-ին Հռոմի Պապի յայտարարութեան միջազգային նշանակութիւնը: Համոզւած եմ, որ չի գտնւի ոչ մի կաթոլիկ, որ փորձի հակառակը պնդել: Մեր պատմութեան մէջ կը մնայ ապրիլի 23-ը, երբ մեր եկեղեցին կը սրբադասի Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն զոհերին, եւ նրանց հոգիները վերջապէս կը հանգստանան: Այս տարին կը դառնայ շրջադարձային Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման պայքարում: Բայց ինչ էլ անենք, դարձեալ բաւարար չէ, դեռ շատ բան ունենք անելու: Պէտք է յիշենք ու յիշեցնենք, յիշենք ու պայքարենք»:

150425d05b

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանը. «Կարծես երէկ էր, երբ Հայոց Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին հայութիւնը՝ Հայաստանից մինչեւ Սփիւռքի հեռաւոր անկիւնները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին եւ տարաւ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դէպի քաղաքական կրկէս ո՛չ որպէս մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպէս վերազարթնող ազգ՝ պատրաստ ամէն զոհողութեան, պատրաստ պայքարելու՝ որպէս արդարութեան ու հատուցման պահանջատէր, մինչեւ վերջնական յաղթանակ»:
Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Նարինէ Գալստեանն իր ողջոյնի խօսքում կարեւորեց հայ կնոջ դերը ու նշեց, որ հայ կինն ինչպէս անցեալում, այսուհետեւ նոյնպէս շարունակելու է հաւատարիմ մնալ իր կոչմանը:
Ստոկհոլմից իր ողջոյնի խօսքը յղեց «Տատիկիս դաջւածքները» ֆիլմի հեղինակ Սիւզան Խարդալեանը, որից յետոյ ցուցադրւեցին հատւածներ ֆիլմից:
ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հասարակական, քաղաքական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պօղոսեան) անունը կրող բարձը նւիրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանին (նշենք, որ «100 բարձ ապրելու համար» նախագծի շրջագծում 100 բարձերը փոխանցւելու են Սփիւռքի մեր հայրենակիցներին):

150425d05c

«Հայ կինը Գողգոթայի ճանապարհին» խորագրով իր զեկուցման մէջ ԵՊՀ-ի Պատմութեան ֆակուլտետի դեկան, դոկտ. պրոֆեսոր Էդիկ Մինասեանը շեշտեց, որ հայ կնոջ դերի մասին բարձր ըմբռնումը մեզ յայտնի է դարձել պատմութիւնից եւ, իհարկէ, մեր կանանց սխրագործութիւնների մասին վկայութիւններից: Նա մասնաւորապէս նշեց. «Ուսումնատենչութիւնը, նւիրումը, անձնազոհութիւնը եղել է հայ կնոջ առաքելութիւնը: Առաքելութիւն, որն այսօր էլ հայ կինը պատւով է կատարում»:
«Հայոց Ցեղասպանութիւնը ըստ կին ականատես վերապրողների վկայութիւնների» թեմայով զեկուցումով հանդէս եկաւ պատմական գիտութիւնների դոկտ. Վերժինէ Սւազլեանը: ԵՊՀ-ի Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբէն Մելքոնեանը ներկայացրեց Ցեղասպանութեան տարիներին հայ կնոջ իսլամացման քաղաքականութիւնը: Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Յասմիկ Գրիգորեանը ներկայացրեց «Սեռական բռնութիւնների դասակարգումը Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան համատեքստում» զեկուցումը:
150425d05dՀայաստանի ազգային արխիւի գիտա-հետազօտական աշխատանքների կազմակերպման բաժնի, արխիւային տեղեկատուների պատրաստման եւ հրատարակման բաժանմունքի վարիչ Մարինէ Մարտիրոսեանը ներկայացրեց ՀՕՄ-ի գործունէութիւնը Ցեղասպանութեան տարիներին եւ դրանից յետոյ, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան միջազգային գրասենեակի հրատարակչական բաժնի տնօրէն Թաթուլ Սոնենցի՝ «Հայ կինը Ցեղասպանութեան տարիներին. ազատագրական պայքարի ուղիներում» զեկոյցը ներկայացրեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան անդամ Ֆրիդա Հաճեանը:
ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանն իր զեկուցման մէջ անդրադարձաւ «Ցեղասպանութիւնը եւ հայ կնոջ ճակատագրի բացայայտումը ըստ Աւետիս Ահարոնեանի» թեմային:
Կալիֆորնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրութիւնների ծրագրերի ղեկավար դոկտ. Վահրամ Շեմմասեանի «Ցեղասպանութեան ընթացքում գերեվարւած հայ կանանց եւ մանուկների ազատագրումը Սիրիայում՝ Համաշխարհային Առաջին պատերազմի աւարտին» թեմայով զեկոյցը ներկայացրեց Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան մամուլի եւ հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյեանը:
Թատերագիր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի հայոց արեւելեան թեմի Նիւ Եօրքի Ս. Ներսէս ընծայարանի դասախօս, պրոֆ. Հրանտ Մարգարեանի «Մէկ որբ, մէկ ոսկի» թեմայով զեկուցումը ներկայացւեց տեսակապի միջոցով:
«Զօրավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իլյիչ Բեգլարեանի զեկուցման թեման էր «Ինչ են խօսում արխիւները. Հայ կնոջ կերպարը ազգային ազատագրական պայքարի պատմութեան մէջ»:
Գիտաժողովի շրջագծում գործում էր նաեւ Հայաստանում հաստատւած ձեռագործի սիրիահայ վարպետների եւ հրուշակագործների աշխատանքների ցուցահանդէս-տօնավաճառ:

Յարակից լուրեր

  • Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր
    Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

    Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

    «ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում
    Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում

    Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

  • Կանանց միջազգային տօնի առթիւ Փարիզում բացւելու է Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի
    Կանանց միջազգային տօնի առթիւ Փարիզում բացւելու է Զաբէլ Եսայեանի անւան ծառուղի

    Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն Կանանց իրաւունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կը բացի Զաբէլ Եսայեանի անւան ծառուղին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։