Հա

Քաղաքական

04/10/2015 - 06:30

Այս տարի Շիրակում աւելի շատ աղջիկ է ծնւել

Այս տարւայ օգոստոսին Շիրակի մարզում աւելի շատ աղջիկ է ծնւել: Մարզի բոլոր բուժհաստատութիւններում ընդհանուր գրանցւած 331 ծնւածներից 168-ն արու զաւակ է եղել, միւսները՝ աղջիկ: Ծնւածներից 7-ը զոյգեր են: Չնայած տարբերութիւնն այդքան էլ մեծ չէ՝ 2 երեխայ, սակայն, պայմանաւորւած ծնւողների սեռի վերջին տարիներին գրանցւած տարբերութեամբ, սա եւս մասնագէտները յուսադրող են համարում:

«armenpress.am» - Այս տարւայ օգոստոսին Շիրակի մարզում աւելի շատ աղջիկ է ծնւել: Մարզի բոլոր բուժհաստատութիւններում ընդհանուր գրանցւած 331 ծնւածներից 168-ն արու զաւակ է եղել, միւսները՝ աղջիկ: Ծնւածներից 7-ը զոյգեր են: Չնայած տարբերութիւնն այդքան էլ մեծ չէ՝ 2 երեխայ, սակայն, պայմանաւորւած ծնւողների սեռի վերջին տարիներին գրանցւած տարբերութեամբ, սա եւս մասնագէտները յուսադրող են համարում: Ի դէպ, 2015 թւականի առաջին ութ ամիսներին Շիրակի մարզի բուժհաստատութիւններում գրանցւած 2130 ծնւածներից 843 տղայ էին, 1042-ը՝ աղջիկ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հասարակութեան եւ տեղեկատւութեան հետ կապերի բաժնից, պատկերը տարբեր էր անցած տարիներին՝ 2011-2014 թւականներին. մարզում 15 հազար 278 ծնւածներից 8 հազար 239-ը եղել է տղայ, իսկ աղջիկները՝ 7202՝ 1037-ով պակաս տղաներից, ինչն, անխօս, արդէն իսկ մտահոգիչ է: Ի դէպ, ծնւածներից 163-ը զոյգեր են: Փորձագէտների գնահատմամբ՝ խնդիրը բազմաշերտ է, բայց հիմքում աղջիկների նկատմամբ տղայ երեխաների ունեցած գերապատւութիւնն է մեր հասարակութեան մէջ, ինչի արդիւնքում առաջ է գալիս ոչ միայն գենդերային, կամ ժողովրդագրական, այլ աւելի վատ՝ ազգային անվտանգութեան խնդիրը: Թէեւ այսօր հանրապետութիւնում մեծ թափով իրականացւում է «Պտղի սեռի խտրական ընտրութեան դէմ պայքար» ծրագիրը, սակայն դեռ անելիքներ շատ կան այդ ուղղութեամբ: Նախ եւ առաջ, ծնողներն իրենք պէտք է գիտակցեն, որ տղայի կամ աղջկայ տարբերութիւն չպէտք է լինի: Բացի դրանից, յղիութեան արհեստական ընդհատումը, մասնաւորապէս, պտղի սեռով պայմանաւորւած արհեստական ընդհատումը (սելեկտիւ աբորտ)՝ ծանր հետեւանքներ ունի ժողովրդի եւ երկրի համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։