Հա

Քաղաքական

01/12/2015 - 08:30

Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին նւիրւած համերգին կը մասնակցեն նրա սաները

«Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի կունենայ յոբելեանական համերգ՝ նւիրւած ՀՀ ժողովրդական արտիստ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին: Մշակոյթի նախարարութիւնից «panorama.am»-ին յայտնեցին, որ համերգին կը մասնակցեն Յովհաննէս Բադալեանի սաները, Հայաստանի ազգային նւագարանների պետական նւագախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր ՀՀ վաստակաւոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դաւթեանի ղեկավարութեամբ:

«panorama.am» - «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի կունենայ յոբելեանական համերգ՝ նւիրւած ՀՀ ժողովրդական արտիստ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին: Մշակոյթի նախարարութիւնից «panorama.am»-ին յայտնեցին, որ համերգին կը մասնակցեն Յովհաննէս Բադալեանի սաները, Հայաստանի ազգային նւագարանների պետական նւագախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր ՀՀ վաստակաւոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դաւթեանի ղեկավարութեամբ: Համերգը կազմակերպւում է «Ժողովրդական երաժշտութեան ազգային կենտրոն»-ի նախաձեռնութեամբ ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ:
Համերգը կայանալու է դեկտեմբերի 4-ին:
Յովհաննէս Բադալեանը ծնւել է Իրանի Համադան քաղաքի մօտ գտնւող Շաւարին գիւղում: 1946-1949 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքեանի անւան երաժշտական ուսումնարանում, 1986 թւականին աւարտել Երեւանի կոնսերւատորիան: 1949-1954 թթ.՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թթ.՝ ՀՀ հեռուստա-ռադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ: 1982-2001 թթ. դասաւանդել է Երեւանի կոնսերւատորիայում: Մահացել է 2001 թւականին՝ Երեւանում:
Բադալեանի երգացանկում էին հայ դասական եւ ժամանակակից հեղինակների (Խաչատուր Աւետիսեանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթեանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերեանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիւանու «Ազգ իմ») երգեր: Հիւրախաղերով հանդէս է եկել արտասահմանում: Երգել է հայ դասական եւ ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։