Հա

Քաղաքական

Շաբաթ, 27 Փետրւարի 2016 09:50

Տարւայ ժամանակակից հայ հեղինակը Վահրամ Մարտիրոսեանն է

«Արմէնպրես» լրատւական գործակալութեան Հայաստանի ամենապահանջւած գրքերը ներկայացնող «Երեւանեան բեսթսելեր» յատուկ նախագիծն արդէն երրորդ անգամ իւրայատուկ նախաձեռնութեամբ ամփոփեց տարին: Փետրւարի 20-ին «LOFT» կենտրոնում անցկացւեց «Տարւայ բեսթսելեր» մրցանակաբաշխութիւնը եւ մի շարք անւանակարգերում յայտարարւեցին յաղթողներ:

«Արմէնպրես»-ն անցկացրեց «Տարւայ բեսթսելեր» մրցանակաբաշխութիւնը


«armenpress.am» - «Արմէնպրես» լրատւական գործակալութեան Հայաստանի ամենապահանջւած գրքերը ներկայացնող «Երեւանեան բեսթսելեր» յատուկ նախագիծն արդէն երրորդ անգամ իւրայատուկ նախաձեռնութեամբ ամփոփեց տարին: Փետրւարի 20-ին «LOFT» կենտրոնում անցկացւեց «Տարւայ բեսթսելեր» մրցանակաբաշխութիւնը եւ մի շարք անւանակարգերում յայտարարւեցին յաղթողներ:
«Մենք սովորաբար մրցանակաբաշխութիւնն անում ենք Մայրենի լեզւի օրը, սակայն հաշւի առնելով օրացուցային առանձնայատկութիւններն, այս տարի որոշեցինք կազմակերպել տօնից մէկ օր շուտ: Մրցանակաբաշխութեան գրքերն ընտրում ենք ոչ միայն քանակական, այլեւ որակական ցուցանիշերով, որպէսզի գնահատւի լաւ գիրքը, իսկական գրականութիւնը, լաւ գրահրատարակիչը, գրքի վաճառքով զբաղւող պրոֆեսիոնալ մարդիկ: Ուրախ եմ, որ մեր նախագիծը շարունակում է իր ընթացքը»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակաբաշխութեան մեկնարկին նշեց Արամ Անանեանը:
160227e01aՏարւայ ժամանակակից հայ հեղինակ ճանաչւեց Վահրամ Մարտիրոսեանը («Սէրը Մոսկւայում»): «Մեր ժամանակներում գիրք գնելը եւ տպելը խիզախութիւն է: Ինձ համար շատ արժէքաւոր է այս մրցանակը»,-շեշտեց Վահրամ Մարտիրոսեանը:
Տարւայ ամենապահանջւած թարգմանութիւնները կատարել է Կառլէն Մատինեանը՝ հայերէն թարգմանելով Էլֆրիդէ Ելինեկի «Դաշնակահարուհին» եւ Գիւնթեր Գրասի «Թիթեղեայ թմբուկը»: «Ինձ համար անակնկալ էր այս մրցանակն, անչափ շնորհակալ եմ մրցանակի համար: Այս յաջողութեան հիմքը մեծագոյն գրողներն են՝ Գրասը եւ Ելինեկը»,- ընդգծեց Կառլէն Մատինեանը:
Տարւայ մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչութեան «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է: Բեսթսելերների տարւայ հրատարակիչը կրկին «Անտարես»-ն է: Տարւայ մանկական գրքերի հրատարակիչը՝ «Բուկինիստ»-ը:

160227e01b

Լեւոն Անանեանի անւան յատուկ մրցանակի արժանացաւ Գրիգը՝ «Յիսուսի կատուն» ժողովածուի համար: «Ժամանակին համահունչ» նոր՝ յատուկ մրցանակն ստացաւ «Էդիթ պրինտ» հրատարակչութիւնը: Նախագծի աջակից ճանաչւեց «LOFT» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնը:
Մրցանակաբաշխութեան աւարտին նշւեց, որ նախագիծը կը ներկայացւի նաեւ հեռուստատեսային ձեւաչափով:
160227e01cՄրցանակաբաշխութեան նպատակն էր արժանին մատուցել տարւայ ընթացքում ամենապահանջւած գրական ստեղծագործութիւնների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին: Միջոցառմանը ներկայ էին գրական ասպարէզի ներկայացուցիչներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, հիւրեր:
«Տարւայ բեսթսելեր» մրցանակաբաշխութիւնն անցկացւում է արդէն երրորդ անգամ. առաջին անգամ իրադարձութիւնը տեղի է ունեցել 2014 թւականին:
«Երեւանեան բեսթսելերը» միտւած է հայ գրքի, գրականութեան, ընթերցանութեան խրախուսմանը: Այն «Արմէնպրես»-ի յաջողւած եւ ընթերցւած նախագծերից է, որը շարունակում է հաւաքել եւ ներկայացնել գրախանութների տրամադրած տւեալները՝ ամենավաճառւող գրքերի մասին: Նախագծի՝ մանկական լսարանին միտւած գրականութիւնը ներկայացնող միւս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը յաջողութեամբ շարունակում է իր ընթացքը:

Յարակից Հրապարակումներ

  • Ռայան Գոսլինգն ու «Լա Լա Լենդ»-ն արժանացել են «Golden Globe»-ի գլխաւոր մրցանակներին
    Ռայան Գոսլինգն ու «Լա Լա Լենդ»-ն արժանացել են «Golden Globe»-ի գլխաւոր մրցանակներին

    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կայացել է «Ոսկէ գլոբուս» ամենամեայ մրցանակաբաշխութիւնը, որի շրջանակում «Լուսնի լոյս»-ը ֆիլմը յաղթել է «Լաւագոյն դրամա» անւանակարգում՝ առաջ անցնելով նոյն անւանակարգում ներկայացւած 4 կինոնկարից:

  • Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխութիւնը
    Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխութիւնը

    Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրութեան ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխութիւնը:

    Մրցանակաբաշխութեանը մասնակցելու յայտերի ընդունումը սկսւել է հոկտեմբերի 26-ից եւ կը շարունակւի մէկ ամիս:

  • Երեւանում բացւեց ՀՀ անկախութեան հռչակման 25-ամեայ տարեդարձին նւիրւած ցուցահանդէս
    Երեւանում բացւեց ՀՀ անկախութեան հռչակման 25-ամեայ տարեդարձին նւիրւած ցուցահանդէս

    Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցաւ ՀՀ անկախութեան հռչակման 25-ամեակին նւիրւած «Դարաւոր Հայաստանի նորանկախ պետութիւնը» խորագրով լուսանկարչական ժամանակագրական ցուցահանդէսի բացումը: «Այս խորհրդանշական օրը մենք սկսում ենք ՀՀ անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառումների շարքը:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը
    «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    Ջերմօրէն շնորհաւորում եմ «Ալիք» օրաթերթի հիմնադրման 85-ամեակի կապակցութեամբ: «Ալիք»-ը յիրաւի իրանահայ մամուլի ջահակիրն է եւ իր մնայուն պատմութիւնը այսօր բազմապատկում է՝ արդիական, հետաքրքիր բովանդակութիւն առաջադրելով: Ես այս խօսքերը ասում եմ ոչ միայն որպէս «Արմէնպրես» լրատւական գործակալութեան տնօրէն, այլեւ որպէս «Ալիք» օրաթերթի հաւատարիմ ընթերցող:

  • ԶՐՈՅՑ - Համագործակցութեան յստակ ձեւաւորում՝ երկու բարեկամ երկրների լրատւական ոլորտում
    ԶՐՈՅՑ - Համագործակցութեան յստակ ձեւաւորում՝ երկու բարեկամ երկրների լրատւական ոլորտում

    1918 թւական. դեկտեմբերի 18. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետութեան Ազգային ժողովի որոշմամբ ստեղծւում է Հայկական հեռագրական գործակալութիւնը: Կարելի է յստակ շեշտել, որ այն եղել է Հայաստան պետութեան տարեգիրը դեռեւս Առաջին Հանրապետութեան ստեղծման ժամանակներից:
    Մի կարեւոր իրողութիւն եւս՝ պատմութիւնը փաստում է, որ «Արմէնպրես» գործակալութեան նախատիպ՝ Հայաստանի հեռագրական գործակալութեան կնքահայրը Սիմոն Վրացեանն է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։