Հա

Քաղաքական

Կիրակի, 06 Մարտի 2016 09:10

Վայոց ձորում կայ առաւել վտանգւած 25 յուշարձան

ՀՀ պետական սեփականութիւն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակայ յուշարձանների ցանկում Վայոց ձորի մարզից 1202 յուշարձան կայ ընդգրկւած, շուրջ յիսունն էլ՝ նորայայտ յուշարձանների ցանկում է: Մարզն ունի նաեւ առաւել վտանգւած 25 յուշարձան՝ Արատեսի վանական համալիրը, Հերմոնի վանքը, Զօրաց եկեղեցին, Սուրբ Աստւածածին եկեղեցին:

«panorama.am» - ՀՀ պետական սեփականութիւն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակայ յուշարձանների ցանկում Վայոց ձորի մարզից 1202 յուշարձան կայ ընդգրկւած, շուրջ յիսունն էլ՝ նորայայտ յուշարձանների ցանկում է: Մարզն ունի նաեւ առաւել վտանգւած 25 յուշարձան՝ Արատեսի վանական համալիրը, Հերմոնի վանքը, Զօրաց եկեղեցին, Սուրբ Աստւածածին եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» պետական ոչ-առեւտրային կազմակերպութեան պաշտօնական կայքից:
Մարզում վանական համալիրներից բացի նաեւ մի քանի հազար ժայռատկերներ կան, որոնք ընդգրկւած չեն յուշարձանների պետական ցուցակում եւ ուսումնասիրութեան կարիք ունեն:
Այս տարւայ ընթացքում այդ ուղղութեամբ գիտա-հետազօտական աշխատանքներ են նախատեսւում:

160306e02a
Տեղեկանք

Արատեսի վանական համալիրը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (10-րդ դ.), Ս. Աստւածածին (11-րդ դ.) եկեղեցիներից եւ երկու գաւիթներից (13-րդ դ.): Ենթադրւում է, որ յուշարձանի նախնական շինութիւնը հիմնադրւել է 7-րդ դ., թէեւ ամենահին գրաւոր տեղեկութիւնը վերաբերում է 9-րդ դ.:
160306e02bԶօրաց եկեղեցին կառուցել է Սիւնեաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331 թթ.):
Եղեգիս գիւղի արեւմտեան եզրին գտնւում է Ս. Աստւածածին երկու զոյգ մոյթերով եռանաւ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Այն կանգուն վիճակում մեզ է հասել 1703 թւականին արմատական վերակառուցումից յետոյ, երբ փաստօրէն հին եկեղեցու աւերակների վրայ, պահպանելով նրա ճարտարապետական առանձնայատկութիւնները, կառուցել են նոր եկեղեցի: Հին եկեղեցուց վերցւել է արեւմտեան ճակատում Սիւնիքի 14-րդ դարի ճարտարապետութեանը բնորոշ շքամուտքն ու նրանից վեր՝ դեկորատիւ խորշը:

160306e02c

Հերմոնի վանքը Վայոց ձորի հնագոյն յուշարձաններից մէկն է: Հիմնադրւել է 936 թւականին՝ Սիւնաց իշխան Սմբատի եւ Յակոբ եպիսկոպոսի կողմից: Այդ վանքում հաւաքել եւ բնակեցրել են Քարեւանի ծերպերում բնակւող ճգնաւորների եւ նրանց աւագագոյնի անունով վանքը կոչւել է Ահերմոնի վանք, հետագայում՝ Հերմոնի վանք: Յայտնի են Հերմոնի վանքում գրւած 26 ձեռագիր մատեաններ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։