Հա

Քաղաքական

18/05/2016 - 09:10

«Հայաստան» հիմնադրամը Բաւրայում մարզահրապարակ է բացել

Շիրակի մարզի Բաւրայի համայնքն մասնակցեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի բարերար արգենտինահայ Դեւեճեան ընտանիքի հովանաւորութեամբ գիւղում կեանքի կոչւած մարզահրապարակի բացմանը: Արարողութեանը ներկայ էին ծրագրի հովանաւոր Նշան Դեւեճեանը, բարերարներ Պօղոս Էքսերճեանը, Գիրգոր Շիմշիրօղլուն, Արման Բուլբուլեանը, Շիրակի մարզպետ Յովսէփ Սիմոնեանը:

Եւս մէկ նւէր արգենտինահայ ընտանիքի կողմից


Երեւան - Շիրակի մարզի Բաւրայի համայնքն մասնակցեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի բարերար արգենտինահայ Դեւեճեան ընտանիքի հովանաւորութեամբ գիւղում կեանքի կոչւած մարզահրապարակի բացմանը: Արարողութեանը ներկայ էին ծրագրի հովանաւոր Նշան Դեւեճեանը, բարերարներ Պօղոս Էքսերճեանը, Գիրգոր Շիմշիրօղլուն, Արման Բուլբուլեանը, Շիրակի մարզպետ Յովսէփ Սիմոնեանը: Պատւիրակութիւնը գլխաւորում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը:
Նորակառոյց մարզադաշտն ու խաղահրապարակը կը ծառայեն համայնքի բացօթեայ ժամանցին: Ցանցապատ մարզադաշտը համապատասխանեցւած է մինի-ֆուտբոլի, վոլիբոլի, բասկետբոլի խաղերին, խաղահրապարակն էլ յագեցած է անհրաժեշտ մարզասարքերով ու խաղասարքերով:
160518e05a«Բաւրան Հայաստանի հիւսիսային դարպասն է եւ մեր ցանկութիւնն է, որ դէպի Հայրենիք բերող առաջին համայնքը գեղեցիկ ու պատշաճ ներկայանայ այցելուին: Պատրաստակամ ենք առաջիկայում նոր ծրագրեր իրականացնել այս համայնքում»,- իր ողջոյնի խօսքում ասաց Նշան Դեւեճեանը:
Հայ-վրացական սահմանին կից գտնւող, շուրջ 700 բնակիչ ունեցող այս համայնքը վերջին տարիներին վայելում է արգենտինահայ բարերար Դեւեճեան ընտանիքի հոգածութիւնը: Նրանց հովանաւորութեամբ Հիմնադրամը գիւղում կառուցել է համայնքային կենտրոն, որտեղ գործում են հանդիսութիւնների սրահը, համակարգչային սենեակը, 160518e05bգրադարանն ու գիւղապետարանը, կահաւորել եւ համակարգչային տեխնիկայով է համալրել դպրոցը: Բաւրայի պատւաւոր քաղաքացու կոչում ստացած բարերար ընտանիքը նաեւ սոցիալական աջակցութեան ծրագրերով է սատարում գիւղի բնակիչներին:
Բարերարներ Դեւեճեան, Էքսերճեան ընտանիքների եւ Գիրգոր Շիմշիրօղլուի համաֆինանսաւորմամբ Արցախի Քարին Տակ գիւղում կառուցւել է համայնքային կենտրոն, ընթացքում է մանկապարտէզի կառուցումը (յունահայ համայնքի մասնակցութեամբ), Հայաստանի սահմանամերձ Բաղանիս գիւղում (Տաւուշի մարզ) էլ կառուցւում է ոռոգման համակարգ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։