Հա

Քաղաքական

02/08/2016 - 11:00

Բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներին նւիրւած ճեմուղին

Հայաստանի Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսութեան 60-ամեակներին նւիրւած միջոցառումների շրջանակում բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներ-նւիրեալների անւանական աստղերի ճեմուղին: Այն Հանրային հեռուստառադիոընկերութեան յոբելեանական միջոցառումների շարքի շարունակութիւնն է, որը մեկնարկել է մայիսին:

«armenpress.am» - Հայաստանի Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսութեան 60-ամեակներին նւիրւած միջոցառումների շրջանակում բացւել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան հիմնադիրներ-նւիրեալների անւանական աստղերի ճեմուղին: Այն Հանրային հեռուստառադիոընկերութեան յոբելեանական միջոցառումների շարքի շարունակութիւնն է, որը մեկնարկել է մայիսին:
Ճեմուղու բացմանը ելոյթ ունեցաւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Ռուբէն Ջաղինեանը: Ներկայ են գտնւել հիմնադիր անդամներն իրենց բարեկամների հետ, այդ թւում՝ Ռուբէն Մատթէոսեանը, Կլարա Թերզեանը, Արմէն Ամիրեանը:
160802e01aԻնչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի անդամ Արմէն Ամիրեանը, սա իւրայատուկ շնորհակալութեան եւ խոնարհումի ակցիա է եւ Հայաստանի Հանրային ռադիոյում ու հեռուստատեսութիւնում աշխատողների համար մեծ պատասխանատւութիւն:
«Մեդիայի աննկարագրելի զարգացման մէջ, անպայման, պէտք է հաշւի առնել հինը, աւանդականը եւ դրա վրայ յենւելով՝ ստեղծել մեր հեռուստատեսութեան ապագան»,- նշեց Արմէն Ամիրեանը:
Սեպտեմբերին նոյն ճեմուղում նախատեսւում է բացել արձան, իսկ Հանրային հեռուստառադիոընկերութիւնում կը սկսւի նոր եթերաշրջանը:

160802e01c160802e01b

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։