Հա

Քաղաքական

Կիրակի, 04 Սեպտեմբերի 2016 10:10

Իրանցիները պիստակենու տնկադաշտեր են բուծում Վրաստանի արեւելքում

Իրանցի գործարարները պիստակենու տնկադաշտեր են գցում Սագարեջոյի շրջանի Իորմուգանլօ գիւղում (Կախեթի տարածաշրջան), տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
«TR Georgia Project 2» եւ «Aric Group» ընկերութիւնները Վրաստանում աշխատում են տարբեր ուղղութիւններով. դրանք աճեցրել են մրգատու այգիներ եւ տնկել խաղողի այգի ու պիստակենու տնկադաշտեր:

«armenpress.am» - Իրանցի գործարարները պիստակենու տնկադաշտեր են գցում Սագարեջոյի շրջանի Իորմուգանլօ գիւղում (Կախեթի տարածաշրջան), տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
«TR Georgia Project 2» եւ «Aric Group» ընկերութիւնները Վրաստանում աշխատում են տարբեր ուղղութիւններով. դրանք աճեցրել են մրգատու այգիներ եւ տնկել խաղողի այգի ու պիստակենու տնկադաշտեր: Հետագայում ծրագրւում է առանձնայատուկ ուշադրութիւն նւիրել պիստակենու բուծմանը, քանի որ այն նոր մշակաբոյս է Վրաստանի համար:
«Պիստակենին՝ ընկուզազգիներին պատկանող մշակաբոյսը, աստիճանաբար աւելի ու աւելի է մեծ ժողովրդականութիւն ձեռք բերում: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում դրա ադապտացումն իրականացւի պրոֆեսիոնալ մակարդակով, որպէսզի աշխատանքն աւելի արդիւնաւէտ լինի»,- մէջբերում է անում Գիւղատնտեսութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը փոխնախարար Դաւիթաշւիլիի խօսքից:
Մօտ ապագայում «TR Georgia Project 2» եւ «Aric Group» ընկերութիւնները ծրագրում են տնտեսութեան տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կը վաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։