Հա

Քաղաքական

Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 09:30

Ձեւաւորւելու է ինքնուրոյն բուհական համակարգ

«Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքի նախագծի համաձայն, առանձնացւում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութիւնների դոկտոր:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թէ «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքում լինելու է մէկ աստիճան գիտական համակարգ, իրականութեանը չի համապատասխանում:

«panorama.am» - «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքի նախագծի համաձայն, առանձնացւում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութիւնների դոկտոր:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանն օրերս լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ գիտութիւնների թեկնածուն հաւասարեցւում է մասնագիտութեան դոկտորին եւ PHD աստիճանին. «Երկրորդ աստիճանը կոչւում է գիտութեան դոկտոր, ում համար աշխարհում բոլորովին այլ չափանիշեր են՝ վաստակը, ցիտւածութիւնը. ինքը լինում է ոչ թէ մասնագիտութեան դոկտոր, այլ՝ տւեալ գիտութեան դոկտոր»:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թէ «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքում լինելու է մէկ աստիճան գիտական համակարգ, իրականութեանը չի համապատասխանում:
Հանդիպման ընթացքում լրագրողները նախարարից հետաքրքրւեցին նաեւ բարձրաստիճան պաշտօնեաների՝ բուհերի Կառավարման խորհրդի անդամ լինելուց. «Նրանք այլեւս իրաւունք չեն ունենայ լինելու բուհերի Կառավարման խորհրդի անդամ: Սա մենք ամրագրել ենք «Բարձրագոյն կրթութեան մասին» օրէնքում: Այդ կերպ պէտք է փորձենք բուհն ազատել քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: Կուսակցականացումը լաւ բան է, քանի որ երբ տւեալ երկիրը քաղաքական մշակոյթ չունի, դատապարտւած է, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական գործունէութիւն պէտք է ծաւալել բուհերի ներսում:
Լ. Մկրտչեանը պարզաբանեց՝ Կառավարման խորհրդի ձեւաչափի մէջ պէտք է չլինեն ոչ թէ կուսակցականներ, այլ կուսակցական պաշտօն եւ պետական բարձր պաշտօն զբաղեցնող մարդիկ, որպէսզի բուհը կարողանայ իր քաղաքականութիւնն ազատ իրականացնել. «Սա չի նշանակում, որ համալսարանական հանրոյթն ապակուսակցական պէտք է լինի, քանի որ դա կը նշանակի տւեալ երկրում քաղաքական մշակոյթի ոչնչացում»:

Յարակից Հրապարակումներ

  • Դաշնակցական նախարարները վերանշանակւեցին
    Դաշնակցական նախարարները վերանշանակւեցին

    Իրենց պաշտօններում վերանշանակւել են ՀՀ կառավարութեան դաշնակցական նախարարները:

  • ՀՀ դպրոցներում ցեղասպանութիւն կը դասաւանդեն
    ՀՀ դպրոցներում ցեղասպանութիւն կը դասաւանդեն

    ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախօս, Հայոց Ցեղասպանութեանը եւ Հայ Դատին նւիրւած դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումեանը ստեղծել է «Հայոց Ցեղասպանությեան դասաւանդումը պատմւածքների, հեքիաթների, զրոյցների, բանաստեղծութիւնների, փաստական նիւթերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցութեամբ քննարկւեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում՝ մարտի 1-ին:

  • ՀՀ ԿԳ նախարար.- «Արդէն հասունանում է պահը, որ մենք Հայաստանում արեւմտահայ կենտրոն ունենանք»
    ՀՀ ԿԳ նախարար.- «Արդէն հասունանում է պահը, որ մենք Հայաստանում արեւմտահայ կենտրոն ունենանք»

    Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ի խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Մուրադեանը յայտնեց, որ իրեն են դիմել մի խումբ մտաւորականներ արեւմտահայերէնի պահպանման հարցով:
    «Առաջարկ կայ, որ ստեղծւի արեւմտահայերէնով գիտական-ուսումնական կենտրոն՝ արեւմտահայ լեզւի զարգացման, պահպանման համար»,- ասաց պատգամաւորը:

  • Ձեւաւորւելու է ինքնուրոյն բուհական համակարգ
    Ձեւաւորւելու է ինքնուրոյն բուհական համակարգ

    «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքի նախագծի համաձայն, առանձնացւում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութիւնների դոկտոր:
    Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թէ «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքում լինելու է մէկ աստիճան գիտական համակարգ, իրականութեանը չի համապատասխանում:

  • Հայաստանում նոր օրէնքով առաջարկում են վերացնել գիտական աստիճաններից մէկը. Պատմաբանի մտավախութիւնները
    Հայաստանում նոր օրէնքով առաջարկում են վերացնել գիտական աստիճաններից մէկը. Պատմաբանի մտավախութիւնները

    Վերջին շրջանում ակտիւ քննարկման դրւած Բարձրագոյն կրթութեան մասին նոր օրէնքի նախագիծը յարուցել է Պատմութեան ինստիտուտի Գիտական խորհրդի վրդովմունքը:
    Գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի գիտական խորհուրդը քննարկել է օրինագիծը ու Գրութիւն ուղարկել նախագիծը մշակած կառավարութեանը, մասնաւորապէս Կրթութեան, գիտութեան նախարարութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։