Հա

Քաղաքական

Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 09:30

Ձեւաւորւելու է ինքնուրոյն բուհական համակարգ

«Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքի նախագծի համաձայն, առանձնացւում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութիւնների դոկտոր:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թէ «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքում լինելու է մէկ աստիճան գիտական համակարգ, իրականութեանը չի համապատասխանում:

«panorama.am» - «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքի նախագծի համաձայն, առանձնացւում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութիւնների դոկտոր:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանն օրերս լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ գիտութիւնների թեկնածուն հաւասարեցւում է մասնագիտութեան դոկտորին եւ PHD աստիճանին. «Երկրորդ աստիճանը կոչւում է գիտութեան դոկտոր, ում համար աշխարհում բոլորովին այլ չափանիշեր են՝ վաստակը, ցիտւածութիւնը. ինքը լինում է ոչ թէ մասնագիտութեան դոկտոր, այլ՝ տւեալ գիտութեան դոկտոր»:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թէ «Բարձրագոյն կրթութեան մասին» ՀՀ նոր օրէնքում լինելու է մէկ աստիճան գիտական համակարգ, իրականութեանը չի համապատասխանում:
Հանդիպման ընթացքում լրագրողները նախարարից հետաքրքրւեցին նաեւ բարձրաստիճան պաշտօնեաների՝ բուհերի Կառավարման խորհրդի անդամ լինելուց. «Նրանք այլեւս իրաւունք չեն ունենայ լինելու բուհերի Կառավարման խորհրդի անդամ: Սա մենք ամրագրել ենք «Բարձրագոյն կրթութեան մասին» օրէնքում: Այդ կերպ պէտք է փորձենք բուհն ազատել քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: Կուսակցականացումը լաւ բան է, քանի որ երբ տւեալ երկիրը քաղաքական մշակոյթ չունի, դատապարտւած է, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական գործունէութիւն պէտք է ծաւալել բուհերի ներսում:
Լ. Մկրտչեանը պարզաբանեց՝ Կառավարման խորհրդի ձեւաչափի մէջ պէտք է չլինեն ոչ թէ կուսակցականներ, այլ կուսակցական պաշտօն եւ պետական բարձր պաշտօն զբաղեցնող մարդիկ, որպէսզի բուհը կարողանայ իր քաղաքականութիւնն ազատ իրականացնել. «Սա չի նշանակում, որ համալսարանական հանրոյթն ապակուսակցական պէտք է լինի, քանի որ դա կը նշանակի տւեալ երկրում քաղաքական մշակոյթի ոչնչացում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։