Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2016 09:50

ՀՀ ԿԳ նախարար.- «Արդէն հասունանում է պահը, որ մենք Հայաստանում արեւմտահայ կենտրոն ունենանք»

Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ի խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Մուրադեանը յայտնեց, որ իրեն են դիմել մի խումբ մտաւորականներ արեւմտահայերէնի պահպանման հարցով:
«Առաջարկ կայ, որ ստեղծւի արեւմտահայերէնով գիտական-ուսումնական կենտրոն՝ արեւմտահայ լեզւի զարգացման, պահպանման համար»,- ասաց պատգամաւորը:

«168.am», ԱՆԻ ՔԵՇԻՇԵԱՆ - Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ի խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Մուրադեանը յայտնեց, որ իրեն են դիմել մի խումբ մտաւորականներ արեւմտահայերէնի պահպանման հարցով:
«Առաջարկ կայ, որ ստեղծւի արեւմտահայերէնով գիտական-ուսումնական կենտրոն՝ արեւմտահայ լեզւի զարգացման, պահպանման համար»,- ասաց պատգամաւորը:
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանն ասաց, որ դա խիստ կարեւոր հարց է. «Կարեւոր է ոչ միայն իբրեւ արեւմտահայ մշակոյթի պահպանման հիմնախնդիր, այլեւ այն իմաստով, որ ՀՀ-ում ունենք շուրջ 16 հազարից անցնող միայն արաբական երկրներից բնակչութիւն, եւ որոնք իսկապէս ունեն մեր կրթական համակարգում ներառւելու խնդիր: Միայն լեզւի խնդիր չէ, այլեւ լեզւամտածողութեան եւ աշխարհընկալման: Բաւականին քայլեր կատարւում են այդ իմաստով: Բացի Երեւանի Պետական համալսարանում համապատասխան կառոյցից, երեւի թէ արդէն հասունանում է պահը, որ մենք ՀՀ-ում արեւմտահայ կենտրոն ունենանք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։