Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2016 10:00

Ապրած կեանքի վրայ մի գեղեցիկ ծաղկեփունջ. Ադամ Սահակեանի երաժիշտ ընկերները նրան երեկոյ նւիրեցին

Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը մարդաշատ էր: Հարազատները, ընկերները, ծանօթ ու անծանօթ մարդիկ եկել էին ունկնդրելու ապրիլեան պատերազմի հերոս Ադամ Սահակեանին նւիրւած դասական երաժշտութեան համերգը: Ներկաների շարքում էին նաեւ ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը, յայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը, ինչպէս նաեւ պատերազմում հերոսաբար ընկած այլ զինծառայողների ծնողները:

«armenpress.am» - Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը մարդաշատ էր: Հարազատները, ընկերները, ծանօթ ու անծանօթ մարդիկ եկել էին ունկնդրելու ապրիլեան պատերազմի հերոս Ադամ Սահակեանին նւիրւած դասական երաժշտութեան համերգը: Ներկաների շարքում էին նաեւ ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը, յայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը, ինչպէս նաեւ պատերազմում հերոսաբար ընկած այլ զինծառայողների ծնողները:
Մանկութեան ընկերների նախաձեռնութեամբ կազմակերպւած համերգի ընթացքում Կոմիտասի, Շոստակովիչի, Բախի, Ռախմանինովի եւ այլ մեծերի ստեղծագործութիւնները հնչեցրին հէնց իրենք՝ երաժիշտ ընկերները՝ յուզւած, բայց եւ հպարտ, որ եւս մէկ անգամ յիշում եւ լսել են տալիս հերոս ընկերոջ մասին:
«Մտածեցինք, թէ ինչ ձեւով կարող ենք եւս մէկ անգամ վառ պահել մեր ընկերոջ յիշատակը, եւ քանի որ մենք բոլորս երաժիշտներ ենք, որոշեցինք այս կերպ համախմբւել այս գործի շուրջ»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Ադամի մանկութեան ընկեր, ջութակահար Միքայէլ Թոփչեանը:
Համերգի ընթացքում առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանի՝ յատուկ հերոսի համար գրւած ստեղծագործութիւնը:
Մայեստրօ Մանսուրեանը տպաւորւած էր երիտասարդների ելոյթներով: Նրա ասութեամբ՝ երեկոն եւս մէկ անգամ ներկայացրեց հայ երիտասարդների ներկայ իրական նկարագիրը:
«Սա նշանակում է ապրած կեանքի վրայ մի շքեղ ու գեղեցիկ ծաղկեփունջ դնել, որն անում են ընկերները: Շատ լաւ երեկոյ էր՝ անչափ գեղեցիկ ու յուզիչ. երբեմն դաժան երեւոյթները, մարդկային յարաբերութիւնները մարդկային արժէքի վրայ բացասական ազդեցութիւն ունեն՝ դա պատերազմն է, մարդկային չարութիւնները, այս երեկոն կոչւած է մարդու արժէքը բարձրացնելու մի նոր աստիճանի: Շատ գնահատելի էր նաեւ Ռոբերտ Ամիրխանեանի այս քայլը, կարող եմ ասել, որ սա աւագ արւեստագէտի գեղեցիկ քայլ էր»,- մեզ հետ զրոյցում նշեց կոմպոզիտորը:

ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։