Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 09:10

ՀՀ նախագահը ներկայ է գտնւել հիմնանորոգւած պոլիկլինիկայի եւ Ծաղկաձորում նորակառոյց հիւրանոցի բացմանը

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, մայրաքաղաքի Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանում գտնւող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների եւ կահաւորման ֆինանսաւորումը՝ շուրջ 500 մլն. դրամ, ամբողջութեամբ իրականացւել է Եսայեանների ընտանիքի կողմից:

«armenpress.am» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 3-ին ներկայ է գտնւել Երեւանի Կառլէն Եսայեանի անւան պոլիկլինիկայի վերաբացմանը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, մայրաքաղաքի Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանում գտնւող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների եւ կահաւորման ֆինանսաւորումը՝ շուրջ 500 մլն. դրամ, ամբողջութեամբ իրականացւել է Եսայեանների ընտանիքի կողմից:
Երեւանի քաղաքապետի, Առողջապահութեան ոլորտի պատասխանատուների եւ ՀՀ վաստակաւոր բժիշկ, երջանկայիշատակ Կառլէն Եսայեանի ընտանիքի անդամների ուղեկցութեամբ Հանրապետութեան նախագահը շրջայց է կատարել բուժհաստատութիւնում, 161221e01aծանօթացել իրականացւած աշխատանքներին, առողջապահական որակեալ ծառայութիւն մատուցելու նպատակով հաստատութիւնում ստեղծւած պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատութեան աւելի քան 170 աշխատակիցների աշխատանքի եւ պոլիկլինիկայում հաշւառւած շուրջ 45000 քաղաքացիների որակեալ սպասարկման համար ապահովւած են անհրաժեշտ պայմաններ:
Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահութեան նախարարութեան պատասխանատուները նախագահին ներկայացրել են նախարարութեան կողմից առողջութեան առաջնային պահպանման օղակում իրականացւող զանգւածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: 161221e01bԱնդրադարձ է եղել նաեւ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին:
Հանրապետութեան նախագահի ներկայութեամբ տեղի է ունեցել նաեւ ՀՀ վաստակաւոր բժիշկ Կառլէն Եսայեանի բրոնզաձոյլ արձանի բացման արարողութիւնը:
Նախագահն այնուհետեւ աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Սերժ Սարգսեանը Ծաղկաձորում ներկայ է գտնւել «Արարատ Ռեզորտ» հիւրանոցային համալիրի պաշտօնական բացման արարողութեանը: 161221e01cՀանրապետութեան նախագահը շրջել է միջազգային առաջատար հիւրանոցների չափանիշերին համապատասխանող հիւրանոցային համալիրում, ծանօթացել կատարւած աշխատանքներին, իրականացւած 7 մլրդ. 500 մլն. դրամի ներդրումներին, ստեղծւած շուրջ 120 աշխատատեղերին եւ առաջարկւող ծառայութիւնների որակին:
Ծաղկաձորի քաղաքապետը նախագահ Սարգսեանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացւելիք ենթակառուցւածքային ներդրումների ուղղութիւնները եւ համայնքի զարգացման առաջնահերթութիւնները:

Յարակից Հրապարակումներ

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահին
    Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահին

    Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակի եւ այդ բարձր ու պատասխանատու պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր՝ մայիսի 20-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Սերժ Սարգսեանը հանդիպել է «Qatar Airways» ընկերութեան գործադիր տնօրէնի հետ
    Սերժ Սարգսեանը հանդիպել է «Qatar Airways» ընկերութեան գործադիր տնօրէնի հետ

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Կատարի Պետութիւն պաշտօնական այցի շրջանակներում մայիսի 15-ին հանդիպում է ունեցել «Qatar Airways» ընկերութեան գործադիր տնօրէն Աքբար Ալ Բաքրի հետ:

  • Սերժ Սարգսեանն Արցախում մասնակցել է տօնական միջոցառումներին
    Սերժ Սարգսեանն Արցախում մասնակցել է տօնական միջոցառումներին

    Արցախի Հանրապետութիւնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երէկ՝ մայիսի 9-ին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում մասնակցել է Յաղթանակի տօնի, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի կազմաւորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումներին:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը՝ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առթիւ
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը՝ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առթիւ

    1992 թւականի մայիսի 9-ից յետոյ այս տարեթիւը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկւեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործութիւնը եւ դրա ամբողջական պատմական նշանակութիւնն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատւել եւ վերլուծւել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թւականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կեանքն ու ազատութիւնը, մեր իրաւունքներն ու արժանապատւութիւնը չենք պատրաստւում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։