Հա

Քաղաքական

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 09:00

Երեւանում բացւել է Ձմեռային այգի

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը ներկայ է գտնւել Երեւանում առաջին անգամ ձեւաւորւած Ձմեռային այգու հանդիսաւոր բացման արարողութեանը: Երեւանի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանօթացել ձմեռային հանգստի գօտու պայմաններին:

«tert.am» - Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը ներկայ է գտնւել Երեւանում առաջին անգամ ձեւաւորւած Ձմեռային այգու հանդիսաւոր բացման արարողութեանը: Երեւանի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանօթացել ձմեռային հանգստի գօտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարաւորութիւնները՝ պատասխանատուները նշել են, որ ձեւաւորւած հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտւեն սահադաշտից, սղղարաններից ու կը վայելեն Ամանորի տօնական մթնոլորտը, ուր նրանց սպասւում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ պապն, ի դէպ, իր տնակ է այցելել օդային սահնակով: 161224e05aԱռանձնակի կարեւորելով ներդրումային այս ծրագրի կեանքի կոչումը՝ Տարօն Մարգարեանը նկատել է, որ Երեւանի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կը դառնայ իսկապէս հետաքրքիր ժամանցի վայր:
«Ժամանցի նման կենտրոնների առկայութիւնը մեր քաղաքում իսկապէս կարեւոր է: Վստահ եմ, այգին մեծ ուրախութիւն կը պարգեւի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երեւանցիների ու մայրաքաղաքի հիւրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը»,- նշել է քաղաքապետը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։