Հա

Քաղաքական

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 09:30

Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մօտ 10 միլիոն դոլարի

Ծաղկաձորում ընդհանուր տարեկան ներդրումների ծաւալը հասնում է մօտ 10 միլիոն դոլարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում յայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Յարութիւնեանը՝ յաւելելով, որ ներդրումները հիմնականում ուղղւում են զբօսաշրջային եւ հիւրանոցային ոլորտին: Նշւած ոլորտները ապահովում են բնակչութեան 35-40 տոկոսի՝ շուրջ հազար հոգու աշխատանքը:

«armenpress.am» - Ծաղկաձորում ընդհանուր տարեկան ներդրումների ծաւալը հասնում է մօտ 10 միլիոն դոլարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում յայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Յարութիւնեանը՝ յաւելելով, որ ներդրումները հիմնականում ուղղւում են զբօսաշրջային եւ հիւրանոցային ոլորտին: Նշւած ոլորտները ապահովում են բնակչութեան 35-40 տոկոսի՝ շուրջ հազար հոգու աշխատանքը: «Ծաղկաձորը փոքր համայնք է, ուստի մենք կարողանում ենք որոշակի զբաղւածութիւն ապահովել նաեւ յարակից համայնքների, մասնաւորապէս Հրազդանի բնակչութեան համար»,- նշեց Յարութիւնեանը:
Նրա ասութեամբ՝ Ծաղկաձորում ներկայում գործում են 43 հիւրանոցներ եւ 10 հիւրատներ: «Սա նշանակում է, որ Ծաղկաձորում հանգիստը միայն հարուստների համար չէ: Հիւրատներում գները տատանւում են 5-80 հազար դրամի սահմաններում»,- ասաց քաղաքապետը: Արթուր Յարութիւնեանի ներկայացմամբ՝ քաղաքում հայ եւ արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը գրեթէ հաւասարապէս է բաժանւում:
Արտասահմանցի զբօսաշրջիկների աշխարհագրութեան մասով քաղաքապետը նշում է, որ նրանք հիմնականում գալիս են նախկին խորհրդային տարածքի երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլն: «Դա պայմանաւորւած է այն հանգամանքով, որ 1967 թ. այստեղ ստեղծւել է ձմեռային սպորտի համար ԽՍՀՄ-ի գլխաւոր մարզահամալիրներից մէկը: Սակայն վերջին շրջանում նկատւում է նաեւ եւրոպացի զբօսաշրջիկների՝ ֆրանսիացիների, գերմանացիների ներհոսք»,- ընդգծեց Արթուր Յարութիւնեանը: Անդրադառնալով վիճակագրութեանը՝ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ յստակ թւեր դժւար է բերել, սակայն մօտաւոր հաշւարկներով 2007-2016 թւականների ընթացքում զբօսաշրջիկների թիւը 60-70 հազարից հասել է մօտ 350 հազարի: Յարութիւնեանը նաեւ շեշտեց, որ առաջիկայում Ծաղկաձորի հիմնական եկեղեցու յարակից տարածքում նախատեսւում է ստեղծել զբօսայգի: Բացի այդ, 2017 թ. քաղաքում բացւելու են մէկական ռեստորան, գինետուն եւ հիւրանոց: Քաղաքի հինգերորդ հինգաստղանի հիւրանոցի՝ «Արարատ Ռեզորտի» բացմանը ներկայ է գտնւել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Նախքան Ծաղկաձորից մեկնելը Սերժ Սարգսեանին ներկայացւել են «ՀՀ բեւեռային քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձոր քաղաքում իրականացւելիք ենթակառուցւածքային ներդրումների ուղղութիւնները եւ համայնքի զարգացման առաջնահերթութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։