Հա

Քաղաքական

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 10:00

Սաթենիկ Թելֆեջեանը ժառանգութիւն ստացած հողատարածքը նւիրաբերել է Խարբերդի մանկատանը

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն հիւրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջեանին, ով ցանկութիւն է յայտնել Խարբերդ համայնքում եղբօրից ժառանգութիւն ստացած 31,7 հա հողատարածքը նւիրաբերութեան կարգով փոխանցել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Խարբերդի մասնագիտացւած մանկատանը:

«panorama.am» - ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն հիւրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջեանին, ով ցանկութիւն է յայտնել Խարբերդ համայնքում եղբօրից ժառանգութիւն ստացած 31,7 հա հողատարածքը նւիրաբերութեան կարգով փոխանցել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Խարբերդի մասնագիտացւած մանկատանը:
ՀՀ վարչապետ Կարապետեանը շնորհակալութիւն է յայտնել տիկին Թելֆեջեանին՝ նախաձեռնութեան համար. «Շատ շնորհակալ եմ ամէն ինչի համար, Ձեր՝ սրտցաւութեան համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»: Իր հերթին, տիկին Թելֆեջեանը ՀՀ վարչապետին մաղթել է յաջողութիւններ՝ նշելով. «Ես իմ կեանքի վերջին օղակում եմ եւ ի սրտէ ցանկանում եմ Ձեզ յաջողութիւններ, որ իմ Հայրենիքը շատ մեծ մակարդակի վրայ հասնի, մեծ յոյս ունեմ»:

161225e05a161225e05b

Այնուհետեւ Սաթենիկ Թելֆեջեանը եւ «Խարբերդի մասնագիտացւած մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրէն Յարութիւն Բալասանեանը ստորագրել են հողատարածքը նւիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։