Հա

Քաղաքական

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 10:10

Ծաղկաձորում բացւեց հինգերորդ 5-աստղանի հիւրանոցային համալիրը

Ծաղկաձորում դեկտեմբերի 3-ին հանդիսաւորութեամբ բացւեց «Արարատ Ռեզորտ» հիւրանոցային համալիրը, որը գտնւում է քաղաքի սկզբնամասում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ զրոյցում հիւրանոցային համալիրի տնօրէն Հայկ Գաբրիէլեանը նշեց, որ այն կառուցւած է ժամանակակից միջազգային չափանիշերին համապատասխան:

«armenpress.am» - Ծաղկաձորում դեկտեմբերի 3-ին հանդիսաւորութեամբ բացւեց «Արարատ Ռեզորտ» հիւրանոցային համալիրը, որը գտնւում է քաղաքի սկզբնամասում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ զրոյցում հիւրանոցային համալիրի տնօրէն Հայկ Գաբրիէլեանը նշեց, որ այն կառուցւած է ժամանակակից միջազգային չափանիշերին համապատասխան: «Հիւրանոցն ապահովում է 120 աշխատատեղ, իսկ մեր կարգախօսն է «Բարի գալուստ» տուն, քանի որ այստեղ մենք փորձում ենք ապահովել ջերմութիւն ընտանիքների համար»,- նշեց Գաբրիէլեանը:
Նրա ասութեամբ՝ հիւրանոցում մէկ սենեակի համար գները տատանւում են 30.000-90.000 դրամի շրջանակներում՝ կախւած սենեակի տեսակից: «Արարատ ռեզորտը» Ծաղկաձորի հինգերորդ հինգաստղանի հիւրանոցային համալիրն է: Այն ունի մինիֆուտբոլի դաշտ, զբօսնելու եւ սահնակ քշելու տարածք, ինչպէս նաեւ մանկական սենեակ:

161225e04a

161225e04bՀիւրանոցն ունի 80 համար, որոնք բաժանւում են վեց տարբեր տեսակների՝ մէկ տեղանոցից մինչեւ ընտանեկան հանգստի համար նախատեսւած համարներ: Հիւրանոցային համալիրի տարածքը 40 հազար քառակուսի մետր, շինութեան ընդհանուր մակերեսը 10 հազար քառակուսի մետր: Համալիրի ստեղծման գործում ներդրւել է 7.5 միլիարդ դրամ:

161225e04c

Յարակից Հրապարակումներ

  • Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մօտ 10 միլիոն դոլարի
    Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մօտ 10 միլիոն դոլարի

    Ծաղկաձորում ընդհանուր տարեկան ներդրումների ծաւալը հասնում է մօտ 10 միլիոն դոլարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում յայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Յարութիւնեանը՝ յաւելելով, որ ներդրումները հիմնականում ուղղւում են զբօսաշրջային եւ հիւրանոցային ոլորտին: Նշւած ոլորտները ապահովում են բնակչութեան 35-40 տոկոսի՝ շուրջ հազար հոգու աշխատանքը:

  • ՀՀ նախագահը ներկայ է գտնւել հիմնանորոգւած պոլիկլինիկայի եւ Ծաղկաձորում նորակառոյց հիւրանոցի բացմանը
    ՀՀ նախագահը ներկայ է գտնւել հիմնանորոգւած պոլիկլինիկայի եւ Ծաղկաձորում նորակառոյց հիւրանոցի բացմանը

    Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, մայրաքաղաքի Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանում գտնւող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների եւ կահաւորման ֆինանսաւորումը՝ շուրջ 500 մլն. դրամ, ամբողջութեամբ իրականացւել է Եսայեանների ընտանիքի կողմից:

  • Աշխարհի միակ հիւրանոցը, որը միաժամանակ երկու երկրում քնելու հնարաւորութիւն է ընձեռում
    Աշխարհի միակ հիւրանոցը, որը միաժամանակ երկու երկրում քնելու հնարաւորութիւն է ընձեռում

    «Արբէզ» հիւրանոցը գտնւում է Ֆրանսիայի ու Շւէյցարիայի սահմանին՝ Լը Քիւր գիւղում: Երկրների միջեւ սահմանն անցնում է ուղիղ հիւրանոցի եւ նոյնիսկ՝ որոշ սենեակների միջով:
    Ինչպէս նշում է «Metro.co.uk»-ը՝ շատ զբօսաշրջիկներ այստեղ են հասնում հռչակաւոր հիւրանոցի «սահմանազատիչ» մահճակալներում գոնէ մէկ գիշեր անցկացնելու եւ ուշագրաւ լուսանկարներ ստանալու համար:

  • «Starwood Hotels & Resorts» առաջատար հիւրանոցային ցանցը մուտք կը գործի Հայաստան
    «Starwood Hotels & Resorts» առաջատար հիւրանոցային ցանցը մուտք կը գործի Հայաստան

    «Starwood Hotels & Resorts» միջազգային առաջատար հիւրանոցների ցանցը յայտարարել է Հայաստան մուտք գործելու մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Finance.yahoo» կայքը, կազմակերպութիւնը Հայաստան մուտք կը գործի մայրաքաղաք Երեւանում «Alexander» շքեղ հիւրանոցի կառուցմամբ: Հիւրանոցը նախատեսւում է բացել 2017 թ.:

  • Աշխարհի ամենահեռաւոր հիւրանոցներից մէկը, որը գտնւում է սառցակալած հողակտորի վրայ
    Աշխարհի ամենահեռաւոր հիւրանոցներից մէկը, որը գտնւում է սառցակալած հողակտորի վրայ

    Հարաւային բեւեռի ձմեռային խստաշունչ կլիման թոյլ չի տալիս անմիջապէս շքեղութեան ու յարմարաւէտութեան տեսարաններ պատկերացնել, գրում է «express.co.uk»-ը: Սակայն Անտարկտիկայի հեռաւոր կէտերից մէկում հինգաստղանի մի հիւրանոց է գտնւում, որը յաւակնում է լինել աշխարհի ամենահեռաւոր հիւրանոցը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։