Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 10:50

2017 թւականին Հայաստանում հանրայայտ ճարտարապետներ կը հիւրընկալւեն

ՀՀ ԿԱ քաղաքաշինութեան Պետական կոմիտէի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմէն Մինասեանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտի առաջիկայ եւ տարւայ ընթացքում կատարած աշխատանքները, համագործակցութիւնը տարբեր երկրների հետ:

«armenpress.am» - Փորձի փոխանակման շրջանակում հնարաւոր է, որ յաջորդ տարի Հայաստանում հիւրընկալւի շւէյցարացի աշխարհահռչակ ճարտարապետ Մարիօ Բոթան: ՀՀ ԿԱ քաղաքաշինութեան Պետական կոմիտէի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմէն Մինասեանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտի առաջիկայ եւ տարւայ ընթացքում կատարած աշխատանքները, համագործակցութիւնը տարբեր երկրների հետ: «Շւէյցարացի ճարտարապետի այցելութիւնը հետաքրքրաշարժ կը լինի ոչ միայն հայ, այլեւ հարեւան երկրների ճարտարապետների համար: Նա վարպետութեան դասերով հանդէս կը գայ բուհերի ուսանողների համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմէն Մինասեանը:
Ամփոփելով տարին՝ խորհրդականն ասաց, որ փետրւարի 7-ին թանգարանում իրականացւել է «Նոր Ջուղա» խորագրով ցուցահանդէս: Այն հայկական պատմական թաղամաս է Իրանի հին մայրաքաղաքում: Ներկայացւել են հայ եկեղեցիների լուսանկարները, անցկացւել երկու դասախօսութիւն հայկական պատմական տներ, խոջայական ապարանքներ թեմաներով:
Խորհրդականն ընդգծեց, որ կոմիտէն միջազգային ուղղութեամբ որդեգրել է հետեւեալ ռազմավարութիւնը‘ օգտագործել ճարտարապետութեանը վերաբերող հնարաւոր միջոցները փորձի փոխանակում իրականացնելու եւ հայ ճարտարապետութիւնը տարածելու համար:
Տարւայ ընթացքում հանդիպում է եղել նաեւ Ճապոնիայի դեսպանի հետ: Երկու կողմերը խօսել են կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ համագործակցութեան մասին: Հանդիպման միտումը քաղաքաշինութեան բնագաւառում Հայաստան-Ճապոնիա համագործակցութեան շրջանակը յստակեցնելն էր տարբեր ուղղութիւններով՝ սէյսմակայուն շինարարութիւն, նոր տեխնոլոգիաներ եւ շինանիւթեր, շէնքերի ջերմամեկուսացման արդիւնաւէտ համակարգեր, խելացի եւ կանաչ քաղաքներ:
«Թամանեանի թանգարանը փոխգործակցութեան յուշագիր է ստորագրել Իրանի ճարտարապետների միութեան հետ: Արդիւնքում յոյս ունենք, որ Հայաստանում տեղի կունենայ իրանահայ յայտնի ճարտարապետներ Վարդան Յովհաննիսեանի եւ Փօլ Աբգարի գրքերի շնորհանդէսները»,- շեշտեց Արմէն Մինասեանը:
Մինասեանն ընդգծեց, որ յաջորդ տարի ցանկանում են կեանքի կոչել «Ճարտարապետութիւնը մանուկների համար» ծրագիրը, որի շրջանակում երեխաները մասնագէտների հետ ծանօթանում են ճարտարապետութեանը, կրթւում եւ հետագայում ճիշտ պահանջներ ներկայացնում ճարտարապետներին»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։