Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 10:40

Երեւանի Ազատութեան հրապարակը զարդարում են ձնէ քանդակները

Ապարանից Երեւան բերւած 8 մեքենայ ձիւնը «HD Studio»-ին ու նրա ղեկավար, ռեժիսոր Կարէն Խաչատրեանին օգնեցին իրագործել վաղեմի մտադրութիւնը: Երեւանն այսուհետեւ յետ չի մնում Սանկտ Պետերբուրգից, Պրահայից, Մոսկւայից եւ այլ քաղաքներից, որտեղ ձմռանը այգիները զարդարում են պսղպղուն սառցէ քանդակները՝ ծանօթ ու անծանօթ կերպարներով:

Ապարանից Երեւան բերւած 8 մեքենայ ձիւնը «HD Studio»-ին ու նրա ղեկավար, ռեժիսոր Կարէն Խաչատրեանին օգնեցին իրագործել վաղեմի մտադրութիւնը: Երեւանն այսուհետեւ յետ չի մնում Սանկտ Պետերբուրգից, Պրահայից, Մոսկւայից եւ այլ քաղաքներից, որտեղ ձմռանը այգիները զարդարում են պսղպղուն սառցէ քանդակները՝ ծանօթ ու անծանօթ կերպարներով:
Կարէն Խաչատրեանը նշում է, որ 3 տարի է՝ նման ծրագիր իրականացնելու մտադրութիւն ուէին, եւ այս տարի արդէն որոշում կայացւեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւաւորման վարչութեան հետ համագործակցելով կեանքի կոչել գաղափարը:
«Ամբողջ աշխարհում, յատկապէս ձնառատ երկրներում, անցկացւում է նման միջոցառում, եւ Երեւանն էլ պէտք է յետ չմնայ ու նման ծրագիր կազմակերպի մեր երեխաների, քաղաքացիների, զբօսաշրջիկների համար»,- նշում է գաղափարի հեղինակը:
161226d05aՔանդակները պատրաստել եւ ցուցադրութեան են ներկայացրել ինչպէս պրոֆեսիոնալներ, այնպէս էլ արւեստի դպրոցների սաներ՝ իրենց ուսուցիչների հետ համատեղ:
«Մեր երկրում ձեան հետ աշխատելու փորձ չկայ, ուստի ծրագիրը նաեւ փորձարարական է, պրոֆեսիոնալներն ու սովորողները կաշխատեն միասին, կը համագործակցեն, կը քննարկեն ու ձեան հետ «լեզու կը գտնեն»: Ձիւնն ու սառոյցն ունեն իրենց առանձնայատկութիւնները, եւ ծրագրի մասնակիցները շունչ կը հաղորդեն սառը նիւթին»-նախապատրաստական աշխատանքների մասին խօսելիս նշում է Կարէնը:
Քանդակները տարբեր թեմաներով են, կազմակերպիչներն էսքիզների առումով հեղինակներին ազատութիւն են տւել, սակայն գերակշռում են հեքիաթային կերպարները, նոյնիսկ մտադրութիւն կայ ներկայացնելու Երեւանի երբեմնի Երիտասարդական պալատը:
Ցուցադրւած է աւելի քան 15 քանդակ:


Լրատւական ցանց

Related items

  • Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մօտ 10 միլիոն դոլարի
    Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մօտ 10 միլիոն դոլարի

    Ծաղկաձորում ընդհանուր տարեկան ներդրումների ծաւալը հասնում է մօտ 10 միլիոն դոլարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում յայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Յարութիւնեանը՝ յաւելելով, որ ներդրումները հիմնականում ուղղւում են զբօսաշրջային եւ հիւրանոցային ոլորտին: Նշւած ոլորտները ապահովում են բնակչութեան 35-40 տոկոսի՝ շուրջ հազար հոգու աշխատանքը:

  • Մոլորակի՝ անհետացման վտանգի առաջ գտնւող 10 վայրերը
    Մոլորակի՝ անհետացման վտանգի առաջ գտնւող 10 վայրերը

    ԶԼՄ-ները շատ յաճախ բարձրաձայնում են կլիմայի գլոբալ տաքացման մասին: Ըստ գիտնականների՝ այդ փոփոխութիւնները կարող են աւերիչ ազդեցութիւն ունենալ եւ չի բացառւում, որ մի շարք վայրեր անհետանան:

  • Իտալիայի ամենափոքր բնակարանը, որ ապշեցնում է իր յարմարաւէտութեամբ
    Իտալիայի ամենափոքր բնակարանը, որ ապշեցնում է իր յարմարաւէտութեամբ

    Հռոմի բնակիչ, ճարտարապետ ու դիզայներ Մարկօ Պիէրացին մէկսենեականոց բնակարան է գնել քաղաքի կենտրոնում, վերանորոգել այն ու սկսել ապրել այնտեղ իր կնոջ հետ:
    «Designyoutrust.com»-ը գրում է, որ երբ զոյգը երեխայ է ունեցել, 7 քառակուսի մետր մակերեսով բնակարանն անյարմար է դարձել նրանց համար:

  • «Լիդիան Արմենիա»-ն շարունակում է գիւղ տանել նոր տեխնոլոգիաները
    «Լիդիան Արմենիա»-ն շարունակում է գիւղ տանել նոր տեխնոլոգիաները

    «Կայուն գիւղատնտեսութիւն՝ կանաչ ապագայ» գիւղատնտեսական մթերքի ցուցահանդէս-վաճառքը տեղի ունեցաւ սեպտեմբերի 24-ին՝ Երեւանի Անգլիական այգում:
    Միջոցառմանը մասնակցել են «Լիդիան Արմենիա» ընկերութեան ֆինանսաւորմամբ Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներում ստեղծւած գիւղատնտեսական կօօպերատիւները:

  • Առաջնորդ Սրբազանն ընդունեց գերմանացի 15 զբօսաշրջիկների
    Առաջնորդ Սրբազանն ընդունեց գերմանացի 15 զբօսաշրջիկների

    Հոկտեմբերի 9-ի կէսօրին, 15 գերմանացի, շւեդացի եւ աւստրիացի զբօսաշրջիկներ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեցին ս. պատարագին, որից յետոյ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց նրանց:
    Խումբը ղեկավարում էր՝ հոգեւորական, վերապատւելի Հելմութ Ֆալքենսթոֆերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։