Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Յունւարի 2017 10:20

Վատն էն ա, որ վերջը չի երեւում

ՀՀ Տաւուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքի դաշնակցական ղեկավար Նարեկ Սահակեանը 2017 թւականի տարեմուտն արդէն 5-րդ տարին է՝ դիմաւորում է դիրքերում՝ ինչպէս ինքն է ասում՝ գիւղի ու երկրի սահմանը պահող զինւորների հետ:
«tert.am»- ի հետ զրոյցում գիւղապետն ամփոփեց անցած տարւայ աշխատանքը եւ ներկայացրեց եկող տարուց ակնկալիքները:

Սահմանամերձ Բաղանիսի գիւղապետը տարեմուտն արդէն 5-րդ տարին է՝ դիմաւորում է դիրքերում


«tert.am» - ՀՀ Տաւուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքի դաշնակցական ղեկավար Նարեկ Սահակեանը 2017 թւականի տարեմուտն արդէն 5-րդ տարին է՝ դիմաւորում է դիրքերում՝ ինչպէս ինքն է ասում՝ գիւղի ու երկրի սահմանը պահող զինւորների հետ:
«tert.am»- ի հետ զրոյցում գիւղապետն ամփոփեց անցած տարւայ աշխատանքը եւ ներկայացրեց եկող տարուց ակնկալիքները:
Իսկ մինչ այդ ասաց, թէ տօներից առաջ աւելի զգօն են լինում: «Մենք գիտենք, որ թուրքի խասեաթ է, որ պէտք է ամէն տարի հարամեն, ուշադիր ենք, լարւած սպասումով, ուղղակի վատն էն ա, որ վերջը չի երեւում, որ իմանանք երկու տարի յետոյ պէտք է ամէն ինչ աւարտւի, կասենք հա, մեզ նեղութիւն կը տանք, ուղղակի վատն էն ա, որ վերջը չի երեւում»,- ասաց նա:
Նարեկ Սահակեանը նշեց, որ բնական է՝ Չինարիի վերջին դէպքը չի կարող գիւղացիների տրամադրութիւնների վրայ չազդել, բայց ասաց, որ աւանդական խոզ մորթելը, հարեւանի տուն գնալը, մէկը միւսին շնորհաւորելը կայ: «Էլի դիմաւորել ենք, բայց նեղսրտած՝ հասկանալի պատճառներով»,- ասաց նա:
Գիւղապետը նշեց, որ ապրիլեան դէպքերի լարւածութիւնից յետոյ մինչեւ հիմա գիւղում համեմատաբար հանգիստ է եղել: «Առօրեայ հոգսերով ենք զբաղւել»,- ասաց նա եւ թւարկեց կատարած աշխատանքները:
«Գիւղի խմելու ջրի հարցն ենք լուծել, 16 կմ. ընդհանուր երկարութեամբ ջրագիծը 263 մլն. դրամ բիւջէով կառուցւել է «IFAD»-ի կողմից: Կարողացել ենք «Փարոս» հիմնադրամի միջոցով բուժկէտն ամբողջովին վերանորոգել եւ նաեւ արեւային էներգիայով տաքացման փորձնական համակարգ ենք գիւղում միացրել, որը նորութիւն է գիւղի համար: Նաեւ կարողացել ենք գիւղի եւս մի թաղամասի գիշերային լուսաւորման ցանց անցկացնել՝ Բաղանիսի գիւղապետարանի միջոցներով՝ 997 հազար դրամ: Բնական գազը միացրել ենք գիւղին, 22 շահառու ունենք, նոյնիսկ խորհրդային տարիներին գիւղում բնական գազ չի եղել»,- թւարկեց նա:

Գիւղապետը խոստովանեց՝ Բաղանիսը շահեկանօրէն տարբերւում է շատ գիւղերից: «Դոնոր կազմակերպութիւնների հետ աշխատելու փորձ ունենք, վստահութիւն կայ, արդիւնաւէտ է, գիւղն էլ շահում է: Բոլորդ էլ լաւ գիտէք՝ անձի դերը շատ կարեւոր է, ծրագրերը, որ գալիս են՝ կարեւոր են, գիւղեր կան՝ ընդհանրապէս բան չի փոխւել, եթէ ուզում ես բան փոխես, միջոցներ ես փնտրում, ճանապարհ ես փնտրում, որ լուծում գտնես»,- ասաց նա:
Ըստ գիւղապետի՝ «Աստւած յաջողի», միւս տարի «Փարոս»-ի հետ կը փորձեն գիւղի համար մանկապարտէզ բացել:
Նարեկ Սահակեանի մաղթանքը մէկն է՝ 2017-ին սահմաններին խաղաղութիւն լինի: «Թող ոչ մի զինւոր չպակասի մեզանից»,- ասաց նա:

 

Յարակից Հրապարակումներ

  • Վիգէն Սարգսեան. «Բոլորը պէտք է վստահ լինեն՝ ՀՀ զինւած ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում»
    Վիգէն Սարգսեան. «Բոլորը պէտք է վստահ լինեն՝ ՀՀ զինւած ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում»

    «Բոլորը պէտք է վստահ լինեն, որ ՀՀ զինւած ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում»,- այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Ուշացած արձագանգ
    Ուշացած արձագանգ

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած տարւայ դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դէպքերից 12 օր անց հանդէս են եկել յայտարարութեամբ.

  • Ջերմոցներ՝ եւս 59 ընտանիքի համար
    Ջերմոցներ՝ եւս 59 ընտանիքի համար

    «Հայաստան» Համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսաւորմամբ Տաւուշի մարզի 10 համայնքներում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը: 

  • Դիրքի տղաները քչախօս են. առաջնագծի օրակարգին ականատես պատմութիւններ
    Դիրքի տղաները քչախօս են. առաջնագծի օրակարգին ականատես պատմութիւններ

    Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան նախաձեռնութեամբ մի խումբ լրագրողներ այցելեցին Տաւուշի մարզ՝ Նոյեմբերեանում տեղակայւած զօրամաս, այնուհետեւ՝ դիրքեր:
    Զօրամասում մարտական հերթափոխի մեկնող ստորաբաժանումներն առաւօտեան շարւեցին ստուգատեսի: Գնդի հրամանատարի հրամանով սկսւեց մարտական հերթապահութեան ստանձնման արարողակարգը:

  • «Re-Apaga» հիմնադրամը կը փորձի «վերստեղծել» Հայաստանի ապագան
    «Re-Apaga» հիմնադրամը կը փորձի «վերստեղծել» Հայաստանի ապագան

    Ինչպէ՞ս էք վարւում անպիտան դարձած էլեկտրոնային սարքաւորումների հետ: Ըստ վիճակագրութեան, Հայաստանի իւրաքանչիւր բնակչի հաշւով տարեկան 4.3 կգ. էլեկտրոնային թափօն է արտադրւում, ողջ բնակչութեան հաշւով այդ ցուցանիշը կազմում է 16 հազար տոննա: Մեզանից քչերը գիտեն, որ անպիտան սարքաւորումները պարզապէս աղբը նետելով մեծ վնաս ենք հասցնում ոչ միայն բնութեանը, այլեւ մեր առողջութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։