Հա

Քաղաքական

07/01/2017

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի այցելութիւնը զօրամաս

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ-ի թիւ N զօրամաս:
Ողջունելով զօրամասի հրամանատարական կազմին ու զինւորներին՝ նախարար Հրանուշ Յակոբեանը ՀՀ կառավարութեան անունից շնորհաւորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, մաղթեց խաղաղութիւն, սէր եւ համերաշխութիւն, ուժ ու կորով:

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ-ի թիւ N զօրամաս:
Ողջունելով զօրամասի հրամանատարական կազմին ու զինւորներին՝ նախարար Հրանուշ Յակոբեանը ՀՀ կառավարութեան անունից շնորհաւորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, մաղթեց խաղաղութիւն, սէր եւ համերաշխութիւն, ուժ ու կորով: Նա մասնաւորապէս նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամէն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում մտածում է ձեր մասին, գիտի, որ ունենք յաղթական բանակ, հերոս բանակ, խիզախ զինւորներ, սպասում է բարի լուրերի ձեր ծառայութեան ու խիզախութեան մասին: Մենք հպարտանում ենք ձեր քաջութեամբ, հակառակորդին համարժէք պատասխան տալու ձեր վճռականութեամբ, Հայաստանի սահմանների ամբողջականութիւնը պաշտպանելու պատրաստակամութեամբ ու խիզախ կեցւածքով: Թող 2017 թւականը բոլորիս ցանկութիւնների, երազանքների կատարման տարի լինի, խաղաղութեան տարի»:

Նախարար Հրանուշ Յակոբեանը զրուցեց զինւորների հետ, հետաքրքրւեց նրանց առօրեայով, յորդորեց շատ կարդալ, աչալուրջ եւ զգօն լինել: Այնուհետեւ նախարարն այցելեց զօրանոց, ծանօթացաւ զինւորների կենցաղային պայմաններին:

Հրաժեշտին Սփիւռքի նախարարը զինւորներին եւ հրամանատարական կազմին մաղթեց բարի ծառայութիւն եւ խաղաղ երկինք:

Հայաստանի 
Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն
Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն

Յարակից լուրեր

  • Արմէն Ռուստամեան. «ԱԺ-ն որեւէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին»
    Արմէն Ռուստամեան. «ԱԺ-ն որեւէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին»

    Մենք պէտք է շարունակենք մնալ այն հիմքի վրայ, որ մեր երկրում գործում են օրէնսդրական կարգաւորումներ, Սահմանդրութիւն եւ դա որեւէ ձեւով շրջանցելն ուղղակի անընդունելի է, մեզ ամբողջ աշխարհը չի հասկանայ: Այս մասին, երէկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարեցՙ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն` անրդադառնալով ՀՀ վարչապետի սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելու մտադրութեանը: 

  • Արթուր Խաչատրեան. «Մենք այս կառավարութեան մէջ ընդգծւած ձախ ենք»
    Արթուր Խաչատրեան. «Մենք այս կառավարութեան մէջ ընդգծւած ձախ ենք»

    ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանը ՀՅԴ-ի կազմակերպած սոցիալ-տնտեսական քաղաքականութեան մասին հանրային քննարկման ժամանակ յայտարարեց, որ վերջին տարիներին տնտեսութիւնն անշեղօրէն աճել է, բայց երբ որ խօսում են տնտեսական աճի մասին, մարդիկ զայրացած իրենց են նայում, որովհետեւ հասարակութիւնը բեւեռացւած է: Ըստ նրա՝ տնտեսութիւնն անշեղօրէն աճում է, բայց ունենք արտագաղթ, որովհետեւ կայ անարդարութիւն:

  • Փաշինեանի արտաքին քաղաքականութեան հարիւր օրերը. ինչպիսի՞ ափերի մօտ է լողում Հայաստանը
    Փաշինեանի արտաքին քաղաքականութեան հարիւր օրերը. ինչպիսի՞ ափերի մօտ է լողում Հայաստանը

    Հայաստանի նոր իշխանութիւնները կառավարման առաջին օրերից յայտարարել են, որ երկիրը հայամէտ քաղաքականութիւն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վէճերը մինչեւ հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի յաջողւել հասնել գործընկերների վստահութեանը, ամէնից շատ դա արտացոլւում է հայ-ռուսական յարաբերութիւններում։

  • Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր
    Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

    Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

    «ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

  • Վերլուծութեան կարիք կայ. Տիգրան Աւինեանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկեան»-ի հետ հետագայ գործընկերութեան մասին
    Վերլուծութեան կարիք կայ. Տիգրան Աւինեանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկեան»-ի հետ հետագայ գործընկերութեան մասին

    ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկեան» խմբակցութիւնների պատգամաւորների իրաւունքն է պահանջել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ազատ արձակումը, միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահաւաքին։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։