Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:35

«Հայաստան» հիմնադրամն արգենտինահայ բարերարների հովանաւորութեամբ հնդկաձաւարի վերամշակման գործարան է կառուցում Բաւրայում

Արգենտինահայ բարերարներ Դեւեճիեան, Էքզերճիեան ընտանիքների եւ Քիքոր Շիմշիրողլուի ֆինանսաւորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բաւրա գիւղում հնդկաձաւարի գործարան է կառուցում:

Երեւան, դեկտեմբերի 20, 2016 թ. - Արգենտինահայ բարերարներ Դեւեճիեան, Էքզերճիեան ընտանիքների եւ Քիքոր Շիմշիրողլուի ֆինանսաւորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բաւրա գիւղում հնդկաձաւարի գործարան է կառուցում:
Հնդկաձաւարի մշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եւրոպական հարեւանութեան գիւղատնտեսութեան եւ գիւղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը 2015 թ.-ին մեկնարկած ձեռնարկի շրջանակներում տրամադրում է անհրաժեշտ սարքաւորումներ եւ իրականացնում ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Դեկտեմբերի 6-ին Ծովագիւղում բացւել է հնդկաձաւարի առաջին գործարանը Հայաստանում:

Գործարանը կեանքի կոչելու համար վերակառուցւել է գիւղատնտեսական նպատակներով նախկինում համայնքում գործող շէնքը: Վերակառուցւել են պատերը, յատակը, փոխարինւել է տանիքի ծածկը, տեղադրւել են պատուհաններ եւ դարպասներ: Շինարարական աշխատանքնե-րին զուգընթաց գործընկեր կազմակերպութիւնը տեղադրում է հոսքագիծ: 2017 թ.-ի ամռանը նախատեսւում է աւարտել աշխատանքները՝ ներառեալ ինժեներական ցանցերի իրականացում, շէնքի ներքին ու արտաքին յարդարում, կից լաբորատոր մասնաշէնքի կառուցում:

Գործարանի ներկայ պատասխանատու Կորիւն Սումբուլեանի ասութեամբ՝ հնդկաձաւարի մշակման գործարանը կը սպասարկի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի շուրջ 430 ֆերմերային տնտեսութիւններին, որոնք ցանքի, բերքահաւաքի եւ վաճառքի հարցերն արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով միաւորւել են կօօպերատիւներում: «Հնդկաձաւարի աճեցումն ու արտադրութիւնը նոր մշակոյթ է Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները բարենպաստ են այս մշակաբոյսի աճեցման համար, եւ արդէն ստացել ենք առաջին բերքը: Մի քանի տարւայ ընթացքում գործարանի արտադրական հզօրութիւնը կարող ենք հասցնել տարեկան մինչեւ 9000 տոննայի եւ տեղական շուկան ապահովել մատչելի արտադրանքով»,- ասում է Կորիւն Սումբուլեանը:
Հայաստանի հիւսիսային դարպաս հանդիսացող Բաւրա գիւղում հիմնադրամը Դեւե-ճիեան ընտանիքի հովանաւորութեամբ վերջին երեք տարիներին կառուցել է նաեւ համայնքային կենտրոն, սպորտհրապարակ, մարզադաշտ:

«Հայաստան» 
Համահայկական հիմնադրամ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։