Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:35

«Հայաստան» հիմնադրամն արգենտինահայ բարերարների հովանաւորութեամբ հնդկաձաւարի վերամշակման գործարան է կառուցում Բաւրայում

Արգենտինահայ բարերարներ Դեւեճիեան, Էքզերճիեան ընտանիքների եւ Քիքոր Շիմշիրողլուի ֆինանսաւորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բաւրա գիւղում հնդկաձաւարի գործարան է կառուցում:

Երեւան, դեկտեմբերի 20, 2016 թ. - Արգենտինահայ բարերարներ Դեւեճիեան, Էքզերճիեան ընտանիքների եւ Քիքոր Շիմշիրողլուի ֆինանսաւորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բաւրա գիւղում հնդկաձաւարի գործարան է կառուցում:
Հնդկաձաւարի մշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եւրոպական հարեւանութեան գիւղատնտեսութեան եւ գիւղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը 2015 թ.-ին մեկնարկած ձեռնարկի շրջանակներում տրամադրում է անհրաժեշտ սարքաւորումներ եւ իրականացնում ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Դեկտեմբերի 6-ին Ծովագիւղում բացւել է հնդկաձաւարի առաջին գործարանը Հայաստանում:

Գործարանը կեանքի կոչելու համար վերակառուցւել է գիւղատնտեսական նպատակներով նախկինում համայնքում գործող շէնքը: Վերակառուցւել են պատերը, յատակը, փոխարինւել է տանիքի ծածկը, տեղադրւել են պատուհաններ եւ դարպասներ: Շինարարական աշխատանքնե-րին զուգընթաց գործընկեր կազմակերպութիւնը տեղադրում է հոսքագիծ: 2017 թ.-ի ամռանը նախատեսւում է աւարտել աշխատանքները՝ ներառեալ ինժեներական ցանցերի իրականացում, շէնքի ներքին ու արտաքին յարդարում, կից լաբորատոր մասնաշէնքի կառուցում:

Գործարանի ներկայ պատասխանատու Կորիւն Սումբուլեանի ասութեամբ՝ հնդկաձաւարի մշակման գործարանը կը սպասարկի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի շուրջ 430 ֆերմերային տնտեսութիւններին, որոնք ցանքի, բերքահաւաքի եւ վաճառքի հարցերն արդիւնաւէտ կազմակերպելու նպատակով միաւորւել են կօօպերատիւներում: «Հնդկաձաւարի աճեցումն ու արտադրութիւնը նոր մշակոյթ է Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները բարենպաստ են այս մշակաբոյսի աճեցման համար, եւ արդէն ստացել ենք առաջին բերքը: Մի քանի տարւայ ընթացքում գործարանի արտադրական հզօրութիւնը կարող ենք հասցնել տարեկան մինչեւ 9000 տոննայի եւ տեղական շուկան ապահովել մատչելի արտադրանքով»,- ասում է Կորիւն Սումբուլեանը:
Հայաստանի հիւսիսային դարպաս հանդիսացող Բաւրա գիւղում հիմնադրամը Դեւե-ճիեան ընտանիքի հովանաւորութեամբ վերջին երեք տարիներին կառուցել է նաեւ համայնքային կենտրոն, սպորտհրապարակ, մարզադաշտ:

«Հայաստան» 
Համահայկական հիմնադրամ

Յարակից Հրապարակումներ

  • Քարֆոն՝ «iPhone»-ի «նախապապը» Շիրակի Բանդիւան գիւղում ու թաքնւած ոսկիները
    Քարֆոն՝ «iPhone»-ի «նախապապը» Շիրակի Բանդիւան գիւղում ու թաքնւած ոսկիները

    Շիրակի մարզի շատ գիւղեր ոչ միայն պատմական, այլ նաեւ ճարտարապետական հարուստ պահոց ունեն: Ցաւօք, քչերը գիտեն դրանց մասին:

    Բանդիւան համայնքը մարզկենտրոնից 28 կմ. հեռաւորութեան վրայ է: Չնայած շատերը, ծագումնաբանօրէն վերլուծելով գիւղի անունը, այն կապում են ոմն Իւանի Բանտէրի հետ, սակայն դա այդպէս չէ՝ այս գիւղի բնակիչների նախնիները 1820-1830-ականներին գաղթել են Արեւմտեան Հայաստանի Կարսի նահանգից: Հէնց այս տարածքում Պենտիւան գիւղ է եղել, որը յետոյ վերանւանւել է Պանտաւան:

  • Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտօնապէս բացւեց
    Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտօնապէս բացւեց

    Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից յետոյ)՝ Վարդենիս-Մարտակերտը պաշտօնապէս բացւեց սեպտեմբերի 1-ին։ Աւտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից եւ Արցախի Շահումեանի շրջանով ձգւում մինչեւ Մարտակերտի շրջան։ 114.6 կմ. երկարութեամբ ճանապարհն ունի 10 եւ աւելի մետր լայնութիւն։

  • «FAO»-ն Իրանին կոչ է արել տարածաշրջանի երկրներում օժանդակել ուսուցման գործընթացին
    «FAO»-ն Իրանին կոչ է արել տարածաշրջանի երկրներում օժանդակել ուսուցման գործընթացին

    ՄԱԿ-ի համաշխարհային պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւն «FAO»-ն ԻԻՀ-ին կոչ է արել տարածաշրջանի երկրներին փոխանցել գիւղատնտեսական հետազօտութիւնների եւ տեխնիկական գիտութեան ոլորտում իր փորձերը:

  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիաբնակ հայերին 100 հազար եւրօ գումար է նւիրաբերել
    «Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիաբնակ հայերին 100 հազար եւրօ գումար է նւիրաբերել

    Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով առաջացած աղետալի պայմաններին՝ այնտեղ շարունակում են հազարաւոր հայեր ապրել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարբերաբար աջակցութիւն է ցուցաբերում թէ նրանց, թէ հայրենադարձ սիրիահայերին:

  • Իրանի եւ Հայաստանի գիւղնախարարութիւնների միջեւ փոխըմբռնման յուշագիր է ստորագրւել
    Իրանի եւ Հայաստանի գիւղնախարարութիւնների միջեւ փոխըմբռնման յուշագիր է ստորագրւել

    «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի եւ ԵԱՏՄ անդամ միւս երկրների գործարարների միջեւ եւ ապրանքների արտահանման, եւ ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարաւորութիւններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպէս նաեւ իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու եւ արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պէտք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջեւ համագործակցութիւնն առաւել սերտացնելու եւ զարգացնելու համար»,- ասել է Մահմուդ Հոջջաթին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։