Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:40

Ջերմոցներ՝ եւս 59 ընտանիքի համար

«Հայաստան» Համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսաւորմամբ Տաւուշի մարզի 10 համայնքներում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը: 

«Հայաստան» Համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսաւորմամբ Տաւուշի մարզի 10 համայնքներում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը: 
Ոսկեւան, Արծւաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկաւան, Բերդաւան, Այգեհովիտ, Կողբ, Զօրական, Դիտաւան, Կիրանց գիւղերի 57 շահառու ընտանիքների տնամերձ հողատարածքներում կը կառուցւեն 100 քմ. մակերեսով, մետաղեայ կառուցւածքով եւ բարձրորակ ծածկով ջերմոցներ: Երկու ջերմոց էլ Հիմնադրամի Աւստրալիայի տեղական մարմնի հովանաւորութեամբ կը կառուցւի Խաչարձանում: Ջերմոցների շահագործման նախնական փուլում գիւղացիներին միանւագ կը տրամադրւի անվճար խորհրդատւութիւն եւ կը նւիրաբերւեն սածիլներ:

Ծրագրի համակարգող Մարիամ Ջենջիրջեանի ասութեամբ՝ շահառուներն ընտրւում են վիճակահանութեան միջոցով եւ համաֆինանսաւորման պայմանով: Համայնքներն ընտրելիս հիմք է ընդունւել կառավարութեան կողմից սահմանւած սահմանամերձ համայնքների ցանկը: 59 ջերմոցի կառուցման համար այս փուլում յայտ էր ներկայացրել 100 մենատնտես: Մէկ ջերմոցի արժէքը կազմում է 5400 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ, որից 200000 ՀՀ դրամը վճարում է շահառուն: «Տարէցտարի մարզում աւելանում է ջերմոցային տնտեսութիւն վարողների թիւը՝ 10-ից հասնելով 102-ի: Յուսանք, որ 2017 թ.-ին նախատեսւած էլեկտրաէներգիայի սակագնի նւազումը կը թեթեւացնի ջերմոցային տնտեսութեամբ զբաղւողների ֆինանսական բեռը»,- ասում է ծրագրի համակարգողը: 
Առաջին եւ երկրորդ փուլերի (2013-15 թթ.) արդիւնքում Դիտաւան, Կիրանց, Բաղանիս, Այգեհովիտ, Վազաշէն, Գանձաքար եւ Խաչարձան գիւղերի 43 շահառու մենատնտեսները ջերմոցների շահագործման շնորհիւ ստանում են կայուն եկամուտ:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամ

Յարակից Հրապարակումներ

  • Էքստրեմալ զբօսաշրջութիւն. «Discovery»-ն հիացել է Ենոքաւանի զիփլայնով
    Էքստրեմալ զբօսաշրջութիւն. «Discovery»-ն հիացել է Ենոքաւանի զիփլայնով

    Տաւուշի գողտրիկ անկիւնում զարգացող էքստրեմալ զբօսաշրջութիւնն անտարբեր չի թողել յայտնի հեռուստաընկերութեանը։

    Հայաստանի զիփլայնի մասին ռեպորտաժը հրապարակւել է «Discovery» ամերիկեան հեռուստաընկերութեան «YouTube»-եան ալիքում։

  • 12,505,456 $՝ «Բերքառատ Արցախ»-ին
    12,505,456 $՝ «Բերքառատ Արցախ»-ին

    20-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հաւաքւել է 12 մլն. 505 հազար 456 դոլար նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում:

  • Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին
    Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին

    25-ամեակը բոլորած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւող 20-ամեայ անցեալով հեռուստամարաթոնը, որի նպատակն է Հայաստանում եւ Արցախում հրատապ համարւող հարցերի կարգաւորման, ի խնդիր համայն հայութեան նպաստների հաւաքագրումը եւ այդ լաւագոյնս  ծառայեցնելը ի շահ այդ հարցերի, որոնց կարգաւորումը պահանջում է համահայկական մասնակցութիւն:

  • «Հեռուստամարաթոն-2017»-ի հասոյթը կուղղւի Արցախում ոռոգման համակարգի եւ արեւային էներգակայանների տեղադրման ծրագրերին
    «Հեռուստամարաթոն-2017»-ի հասոյթը կուղղւի Արցախում ոռոգման համակարգի եւ արեւային էներգակայանների տեղադրման ծրագրերին

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարւայ հեռուստամարաթոնի հասոյթը կուղղւի Արցախում երկու խոշոր ծրագրի իրագործմանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնեց հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը` նշելով, որ առաջինը խորքային հորերի, միւսը արեւային էներգիայի օգտագործման ծրագիրն է:

  • Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտօնապէս բացւեց
    Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտօնապէս բացւեց

    Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից յետոյ)՝ Վարդենիս-Մարտակերտը պաշտօնապէս բացւեց սեպտեմբերի 1-ին։ Աւտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից եւ Արցախի Շահումեանի շրջանով ձգւում մինչեւ Մարտակերտի շրջան։ 114.6 կմ. երկարութեամբ ճանապարհն ունի 10 եւ աւելի մետր լայնութիւն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։