Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:45

Հայաստանի ինժեներներն ուզում են անձրեւ առաջացնել Իրանի երաշտային կլիմայով նահանգներում

«Բարւա» հայկական ընկերութիւնը մտադիր է Իրան արտահանել մթնոլորտի վրայ ներգործութեան համար նախատեսւած սարքեր:
Այս մասին «news.am»-ի թղթակցին ասել է ընկերութեան ղեկավար Արամ Վարդանեանը:

«artsakhpress.am» - «Բարւա» հայկական ընկերութիւնը մտադիր է Իրան արտահանել մթնոլորտի վրայ ներգործութեան համար նախատեսւած սարքեր:
Այս մասին «news.am»-ի թղթակցին ասել է ընկերութեան ղեկավար Արամ Վարդանեանը: Ընկերութիւը վաղուց է արտադրում հակակարկուտային կայաններ, որոնք կարկուտը անձրեւ են դարձնում (Հայաստանում առայժմ նման կայանների քանակը անհրաժեշտից քիչ է):
Հիմա ընկերութիւնը մշակում է սարքեր, որոնք կը խտացնեն մթնոլորտում ջրային գոլորշի-ները ու դրանք անձրեւի կը վերածեն:
Ընկերութիւնն արդէն մօտ 50 հակակարկուտային սարք է արտահանել Իրան՝ Արեւմտեան Ադրբեջան նահանգ: Իսկ անձրեւային սարքաւորումներով հետաքրքրւել են Իրանի մէկ այլ տեղանքից՝ Սիսթան ու Բալուչեսթան նահանգներից, որտեղ կլիման երաշտային է:
«Հիմա մենք լրամշակում ենք այդ տեխնոլոգիան, որպէսզի այն լաւագոյն տեսքով առաջարկենք մեր իրանցի գործընկերներին»,- յայտնել է Վարդանեանը:

Related items

  • Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին
    Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին

    Սիրայում, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Հալէպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

  • Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»
    Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»

    Երէկ՝ յունւարի 17-ին տեղի ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական՝ 9-րդ մամլոյ ասուլիսը, որը ընթացքում նա պատասխանելով իրանցի եւ արտասհմանցի լրագրողների հարցերին պաշտպանել է իր գլխաւորած կառավարութեան գործունէութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցում:

  • Իրանը դէմ է
    Իրանը դէմ է

    Իրանը դէմ է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը: Այս մասին, «Թասնիմ» լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում
    Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում

    Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) կանոնաւոր բիւջէին ժամանակին և ամբողջութեամբ անդամավճարների համար Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում: 

  • Հալէպի ազատագրումից յետոյ հալէպահայերը յետ չեն վերադառնում
    Հալէպի ազատագրումից յետոյ հալէպահայերը յետ չեն վերադառնում

    Սիրիայի Հալէպ հայաշատ քաղաքի ազատագրումից յետոյ Հայաստանում ապաստան ստացած հալէպահայերը յետ չեն վերադառնում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։