Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 09:50

Արդիւնաւէտ առաջարկ Հայաստանի գործարարներին

«Սադրա խոդրօ Արւանդ» արդիւնաբերական համալիրի մասնագէտների նախագծած Class C չափանիշերին համընկնող «Եքթա» ինքնաշարժ մեքենան պատշաճ արձագանգ է գտել Իրանի եւ այլ երկրների ԶԼՄ-ներում եւ հաստատում գտել ինքնաշարժ մեքենաշինութեան համաշխարհային մասնագիտական ոլորտում:

«Եքթա» ինքնաշարժերի արտադրման համար


«Ալիք»-ին ուղարկւած հաղորդագրութիւնից տեղեկացել ենք, որ ԻԻՀ նախագահի վերջերս եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան Հայաստան կատարած պաշտօնական այցելութեան եւ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների հետ ունեցած հանդիպման եւ երկուստեք ստորագրւած համաձայնագրերին համահունչ՝ իրանական «Սադրա խոդրօ Արւանդ» ինքնաշարժի արտադրութեան արդիւնաբերական համալիրը դիմել է Հայաստանի Համահայկական հիմնադրամի կազմակերպութեան՝ Հայաստանի գործարարների հետ ֆինանսական եւ տեխնոլոգիական արդիւնաւէտ համագործակցութեան առաջարկով, որպէսզի այդ շրջանակներում գտնւող պատրաստակամ ցանկացողների հետ կնքւեն համատեղ արտադրութեան միջազգային պայմանագիր: Առաջարկի բուն թեման վերաբերում է «Եքթա» ինքնաշարժ մեքենաների արտադրութեան, որի անդրանիկ ցուցադրումը տեղի է ունենալու Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առաջիկայ տարեդարձին՝ փետրւարին նշւող՝ «Այգաբացի տասնօրեակի» ընթացքում:

«Սադրա խոդրօ Արւանդ» արդիւնաբերական համալիրի մասնագէտների նախագծած Class C չափանիշերին համընկնող «Եքթա» ինքնաշարժ մեքենան պատշաճ արձագանգ է գտել Իրանի եւ այլ երկրների ԶԼՄ-ներում եւ հաստատում գտել ինքնաշարժ մեքենաշինութեան համաշխարհային մասնագիտական ոլորտում: Ներկայիս նախագծւել է այդ մեքենայի արտաքին մակերեսը եւ պլատֆորմը, որի սկզբնական կաղապարների համար կարիք ունի 2 մլն. դոլարի ուղղակի ներդրման եւ Հայաստանի գործարարների ու մասնագէտ-ճարտարագէտների համագործակցութեան հայթայթման դէպքում հայկական կողմը կը դառնայ այդ շահութաբեր արտադրութեան յիսուն տոկոսի բաժնետէրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։