Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 13:50

Աշոտ Եղիազարեան.- «Վրաստանում կառուցւող խոշորագոյն նաւահանգստից Հայաստանը կարող է օգտւել, Իրանն առաջարկել է»

Վրաստանը պատրաստ է սկսել խոշորագոյն բեռնափոխադրումների նաւահանգստի շինարարութիւնը Սեւ ծովում, որը կը տեղակայւի Չինաստանի եւ Եւրոպայի միջեւ ձգւող նոր «Մետաքսի ճանապարհ»-ին:

Վրաստանը պատրաստ է սկսել խոշորագոյն բեռնափոխադրումների նաւահանգստի շինարարութիւնը Սեւ ծովում, որը կը տեղակայւի Չինաստանի եւ Եւրոպայի միջեւ ձգւող նոր «Մետաքսի ճանապարհ»-ին: 2.5 մլրդ. դոլար արժողութեամբ նաւահանգստից կարող է օգտւել նաեւ Հայաստանը: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Աշոտ Եղիազարեանը։

«Վրաց-ամերիկեան ընկերութիւնը շահել է նաւահանգսիտը կառուցելու համար անցկացւած մրցոյթը: Այնտեղ կառուցւելու է նաւահանգիստ, որը հնարաւորութիւն ունի 120 հազար տոննա տարողութեամբ նաւեր ընդունել, նաւահանգստի   թողունակութիւնը տարեկան 100 մլն. տոննա է: Նշեմ, որ ամբողջ Հարաւային Կովկասում 25 մլն. տոննա բեռնաշրջանառութիւն է կատարւում բոլոր տեղերով»,- ասաց նա:

Տնտեսագէտի խօսքով՝ 100 մլն. տոննա թողունակութեամբ նաւահանգստի կառուցումը նշանակում է, որ ապագայի մեծ ծրագրեր կան կապւած տարածաշրջանի հետ:մԵղիազարեանն ասաց, որ այդ բեռները Եւրոպայից հասցւելու են Իրան, Մերձաւոր Արեւելքի երկրներ եւ հակառակը, իսկ Հայաստանն այդ միջանցքում է:

«Իրանը շատ հաստատակամ է Թուրքիային եւ Ռուսաստանին այլընտրանքային ճանապարհներ ունենալու իր մտադրութեան մէջ եւ դա շահաւետ է իր համար:  Այստեղ Իրանի գործընկերը Եւրոմիութիւն է, որն իրանական շուկան դիտարկում է որպէս ապագայի շատ կարեւոր շուկայ եւ միաժամանակ կարեւորում է Հարաւային Կովկասը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն ու Վրաստանը դիտարկւում են եւրոպական տնտեսական տարածքի մաս»,- ասաց տնտեսագէտը:

Հարցին, թէ Հայաստանն ինչպէ՞ս կարող է օգտւել այդ միջանցքից, Աշոտ Եղիազարեանն ասաց. «Իրանը Հայաստանին առաջարկել է, անգամ փորձագէտների մակարդակով հանդիպումներ են եղել Թեհրանում, Սոֆիայում, մնացածն արդէն Հայաստանի անելիքն է: Հայաստանին ցանկանում են տեսնել այդ նախագծում: Երկրի շահերից ելնելով դա ճիշտ ճանապարհ է»:

Աշոտ Եղիազարեանի խօսքով՝ դա հնարաւորութիւն է առաւել սերտ համագործացկելու Վրաստանի եւ Իրանի հետ տրանսպորտի, առեւտրի եւ այլ ոլորտներում, այլապէս՝ տարբեր տնտեսական կառոյցներում գտնւելով զարգացում հնարաւոր չէ:

 

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։