Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 10:10

ՀՀ նախագահը հանդիպել է Ժան-Կլոդ Իւնկերի եւ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագաւորութիւն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ` փետրւարի 28-ին հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Իւնկերի եւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Բելգիայի Թագաւորութիւն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ` փետրւարի 28-ին հանդիպել է Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Իւնկերի եւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը` Սերժ Սարգսեան-Ժան-Կլոդ Իւնկեր հանդիպմանը կողմերը հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին եւ դրանց հեռանկարին, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ վերջին շրջանի զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: ՀՀ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգութիւնները: Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման հարցում ԵՄ-ի հաւասարակշռւած դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ձևակերպումներին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի, այդ թւում` սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին եւ բազմաթիւ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերւող մարդասիրական օգնութեանը: 

Սերժ Սարգսեան-Ֆեդերիկա Մոգերինի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Եւրոպական միութիւն յարաբերութիւններին եւ փոխգործակցութեան հետագայ զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Նրանք նոյնպէս չեն շրջանցել ԼՂ-ի հակամարտութեան թեման` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը, առկայ խնդիրներն ու մտահոգութիւնները: ՀՀ նախագահը հանգամանօրէն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահւածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաեւ Հայաստանի պետական սահմանի վրայ պարբերաբար հրահրւող սադրանքները, հրաժարումը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների կատարումից, որոնք, ըստ նրա` հարցականի տակ են դնում միջազգային հանրութեան՝ խնդրի խաղաղ կարգաւորմանն ուղղւած երկարամեայ ջանքերը եւ ողջ բանակցային գործընթացը։ 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։