Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 11:10

Բակօ Սահակեանը եւ Անջէյ Կասպրչիկը յատուկ անդրադարձել են Ադրբեջանի դիւերսիոն ներթափանցման վերջին փորձին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրչիկին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրչիկին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից յայտնում են, որ հանդիպմանը քննարկւել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Յատուկ անդրադարձ է կատարւել փետրւարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացւած դիւերսիոն ներթափանցման փորձին: Բակօ Սահակեանն այն որակել է որպէս սադրիչ քաղաքականութիւն՝ ուղղւած տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան խարխլմանը: Այս համատեքստում նա կարեւորել է միջազգային հանրութեան կողմից հասցէական եւ կոշտ արձագանքի անհրաժեշտութիւնը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացւող ապակառուցողական քաղաքականութեան զսպման կարւոր բաղադրամասերից մէկը: 

Նշենք, որ աւել վաղ Անջէյ Կասպրչիկի հետ հանդիպել էին նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Կարէն Միրզոյեանն ու պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։