Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Մարտի 2017 08:20

Բակօ Սահակեան. «Ադրբեջանն է խոչընսոտում յարաբերութիւնների կարգաւորմանը»

«Մենք հանդէս չենք գալիս ագրեսիւ, շովինիստական ու ռազմատենչ յայտարարութիւններով, մենք նման քաղաքականութիւն չենք վարում»,- ասել է Արցախի հանրապետութեան նախագահը: 

«alikonline.ir» - «Ես համոզւած եմ, որ ժողովուրդների միջեւ համերաշխութիւն հնարաւոր է: Դրան այլընտրանք չկայ»:

Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը`այս մասին «gazeta.ru»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը՝ պատասխանելով հարցին, արդեօք հաւատում է, որ երբեւէ հայերի ու ադրբեջանցիների միջեւ խաղաղութիւն կը հաստատւի:

«Մենք հանդէս չենք գալիս ագրեսիւ, շովինիստական ու ռազմատենչ յայտարարութիւններով, մենք նման քաղաքականութիւն չենք վարում»,- ասել է Արցախի հանրապետութեան նախագահը: 

Նա ցաւով նշել է, որ պաշտօնական Բաքուն ճիշտ հակառակն է անում: 

«Հէնց Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է ադրբեջանա-ղարաբաղյան յարաբերութիւնների համապարփակ կարգաւորմանը խոչընդոտող միակ պատճառը»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։