Հա

Քաղաքական

02/03/2017 - 08:50

ՀՀ նախագահ. «Հայաստանը պատրաստ է կապող օղակ դառնալ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Բելգիայի Թագաւորութիւն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Յանուն համաշխարհային խաղաղութեան»՝ Կարնեգի հիմնադրամի Բրիւսէլի գրասենեակ այցելութեամբ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Բելգիայի Թագաւորութիւն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Յանուն համաշխարհային խաղաղութեան»՝ Կարնեգի հիմնադրամի Բրիւսէլի գրասենեակ այցելութեամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչոթիւնից:

Հետազօտական հեղինակաւոր այս կենտրոնում հիւրընկալւած ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել կենտրոնի փորձագէտների հետ: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսեանը հանդէս է եկել ելոյթով եւ պատասխանել հանդիպման մասնակիցների հետաքրքրող հարցերին: Լսարանին հետաքրքրել են ինչպէս Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութեան, այնպէս էլ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ նախագահի տեսակէտներն ու գնահատականները:

Իր ելոյթում, ՀՀ նախագահը խօսելով հարեւան երկրների հետ յարաբերութիւնների մասին, յատուկ անդրադարձել է հայ-իրանական յարաբերութիւններին` նշելով, որ Հայաստանը պատրաստ է կապող օղակ դառնալ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:

«Հայաստանը, պատմականօրէն յարաբերութիւնների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկայ սերտ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լաւ հարթակ Իրան մուտք գործելու ցանկութիւն ունեցող եւրոպական ընկերութիւնների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցութիւն՝ Հայաստանն այսօր լաւ նախադրեալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սեւծովեան նաւահանգիստների հետ կապող ամենաապահով եւ ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտւած Հիւսիս-հարաւ աւտոմայրուղին՝ վրացական նաւահանգիստներից դէպի Երեւան, եւ ապա դէպի Իրանի սահմանակէտ տանող աւտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը»,- ասել է Սերժ Սարգսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։